Աշխարհի լավագույն ռեստորանի տիրոջը մեռած են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիացի ավագ խոհարար Բենուա Վիոլիեին, որի ռեստորանը 2015 թվականի դեկտեմբերին լավագույնն Է հայտարարվել աշխարհում, մեռած են գտել իր տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
44-ամյա Վիոլիեն l'Hotel de Ville ռեստորանի սեփանականատերն Էր Քրիսիեր բնակավայրում, որը գտնվում Է Շվեյցարիայի Լոզան քաղաքից ոչ հեռու:
Ռեստորանն ստացել Է երեք միշլենյան աստղեր եւ անցյալ տարի գլխավորել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վարկածով աշխարհի 1000 լավագույն ռեստորանների ցանկը:
Ըստ Շվեյցարիայի ոստիկանության հաղորդագրության՝ Վիոլիեն, ենթադրաբար, ինքնասպան Է եղել:
Փետրվարի 1-ին նա պետք Է ներկա լիներ Փարիզում «Միշլենի կարմիր ուղեցույցի» նոր թողարկման շնորհանդեսին, հաղորդել Է 24 Heures-ի շվեյցարիական կայքը:
«Միշլենի կարմիր ուղեցույցն» աշխարհում ամենահեղինակավոր ռեստորանային վարկանիշն Է:



