Արևմուտքում նշել են Ռուսաստանի հաջորդ նախագահի անունը․ «Lenta»
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող Դուգլաս ՄաքՔինոնսը հայտարարել է, որ Հոկեյի ազգային լիգայի «Վաշինգտոն» ակումբի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կարող է դառնալ Ռուսաստանի նախագահ և բացատրել է, թե ինչու։ Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, նա գրել է Fox News-ի հոդվածում։
«Կարող եմ ասել, որ Ալեքսանդր Օվեչկինը համապատասխանում է շատ չափանիշների՝ նախագահ դառնալու համար»,- գրել է լրագրողը։ Նրա խոսքով՝ հոկեյիստը կարող է նախագահ դառնալ, եթե ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը «ինչ-որ պահի» հեռանա:
2024 թվականի նոյեմբերին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել էր, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի հաջորդ նախագահը։ «Այնպիսին, ինչպիսին Պուտինը»,- ասել էր Կրեմլի ներկայացուցիչը։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



