Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

instituteinnovation.ru–ն «Ռոդիոնով. Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սկսելու ԵՄ-ին ինտեգրումը, բացահայտ պոպուլիզմ է» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանն ու Եվրամիությունը սկսել են բանակցությունները Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Բացի այդ, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին ինտեգրման գործընթաց սկսելու նախաձեռնությանը։ institute-innovation.ru լրատվական գործակալության թղթակիցը կապվել է Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովի հետ և խնդրել նրան մեկնաբանել Հայաստանի իշխանությունների որոշումը։

Փորձագետը պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում՝ արդյո՞ք այդ որոշումը պոպուլիզմ է, թե՞ իրական ինտեգրացիոն քայլ, ի՞նչ կարող են ակնկալել Հայաստանի քաղաքացիները, և ինչպե՞ս կանդրադառնա այդ որոշումը Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների վրա։

Դմիտրի Ռոդիոնով.– Իհարկե, սա բացահայտ, անթաքույց պոպուլիզմ է։ Որո՞նք են իրական ինտեգրման քայլերը: Եվրամիությունը տեղյա՞կ է, որ Հայաստանը սկսել է դրան միանալու գործընթացը։ Ինչ-որ մեկը Հայաստանին հրավիրե՞լ է այնտեղ։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Ամենացավալին այն է, որ դա աշխատում է, և հայ հասարակության մեջ կգտնվեն այնպիսիք, որոնք, անգամ իրենց աչքի առաջ ունենալով թեկուզ Վրաստանի, առավել ևս՝ Ուկրաինայի օրինակը, կգնան դրան։ Բայց նշվածներին Եվրոպայում գոնե ինչոր բան էին խոստանում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հայաստանի մասին։ Եթե այն ժամանակ եվրաինտեգրման մասին հեքիաթները դեռ համեմատաբար հավանական էին թվում, ապա այժմ դա պարզապես ծաղր է: Բայց, կրկնում եմ, ամենասարսափելին այն է, որ այսօր էլ դրան հավատացողներ կլինեն։

Իհարկե, սա ոչ միայն պոպուլիզմ է, այլ նաև փորձ՝ ցույց տալու Բրյուսելին Ռուսաստանից հեռու մնալու ամբողջական հավատարմությունը և պատրաստակամությունը։ Իհարկե, Փաշինյանն ու իր թիմը պատրանքներ չունեն ԵՄ-ի հետ կապված, բայց նրանց համար կարևոր է ևս մեկ անգամ ցույց տալ երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։ Դա կվատթարացնի՞ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Կոնկրետ ոչ, մանավանդ որ բարելավման տեղ էլ չկա։ Բայց խնդիրն այն է, որ սա մի ամբողջ շղթա է, քայլերի մի ամբողջություն, որոնք միասին Հայաստանը տանելու են դեպի անդունդ, եթե նույնիսկ պատերազմ չլինի, թեև Ալիևի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ կլինի, քանի որ Ադրբեջանի նախագահը պրագմատիկ է, նա առիթը բաց չի թողնի ոչնչացնելու պատմական թշնամուն: Հայաստանի խզումը Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի երկրի լիակատար փլուզման: Ի վերջո, նրա տնտեսության մեկ երրորդից ավելին աշխատում է ԵԱՏՄ-ի հետ, երկիրը խիստ կախված է ածխաջրածինների, փայտանյութի, շինանյութերի ռուսական մատակարարումներից, ռուսական շուկայից, էժան վարկերից և ներդրումներից։ ԵՄ-ն չի փոխհատուցի այդ ամենի համար: Սակայն, եթե հավատանք այն վարկածին, որ Փաշինյանը գործը տանում է դեպի պատերազմ և Հայաստանի կործանում, ապա տնտեսական ճգնաժամի տանող քայլերից դժգոհելը ինչ որ տեղ հիմարություն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար