«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Պեդրիի հետ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ու իսպանացի կիսապաշտպան Պեդրին կնքել են նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։
Պեդրիի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2026թ․ հունիս։
Transfermarkt-ը Պեդրիի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
Պեդրին 2019-ին «Լաս Պալմասից» է տեղափոխվել «Բարսելոնա»։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պեդրին մասնակցել է 20 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 8 հանդիպման, կատարել է 2 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



