Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈՒՆՎԱՐԻ)․Ստեղծվել է երկրաշարժերի մագնիտուդի չափման հատուկ սանդղակը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հնդկաստան՝ Անկախության համար կռվածների հիշատակի օր, Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1896– Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի, թուրքերը զորքերը հետ են քաշել Զեյթուն գավառից:

1901 –ծնվել է խորհրդային կուսակցական, պետական գործիչ, 1930-36 թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:

1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր նիստը:

1933 - ծնվել է հասարակական գործիչ, «Նոր սերունդ» մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը:

1953 - ծնվել է ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը։

1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1992- Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ):

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հոլանդիայի հետ:

2001-Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի և Ազգային ժողովի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ:

2004- Հրազդանի ՋԷԿ-ի գույքը հանձնվել է Ռուսաստանին:

2018-Թեղուտի հանքավայրն ու 2014 թվականի վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

2021-սկսել է գործել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը Լեռնային Ղարաբաղի Աղդամի տարածքում:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 9 - օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի Սենատի կողմից՝ ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը կանխանշել է «Հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը:

1649 –հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը:

1667– Ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ:

1703 –համաձայն ավանդազրույցի, Էդոյում տեղի է ունեցել Ակոյի նախկին վասալներ 40 սամուրայների վրեժը իրենց տիրոջ համար:

1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1736 –ծնվել է շոտլանդացի ինժեներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Ուատտը:

1790 –Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է փրկանավակը:

1801 –Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանագրով Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին:

1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը:

1894 –Չարլզ Կինգը արտոնագրել է իր ստեղծած հարվածահատ մուրճը:

1900 – ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին:

1915 –Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, գրոհելով ֆրանսիական նավահանգիստ Հավրի վրա, գերմանացիներն առաջին անգամ օգտագործել են սուզանավեր:

1930 –խորհրդային օդերևութաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդերևութաբանական ռադիոզոնդը:

1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակել է կանցլեր և փաստացի Գերմանիայի իշխանությունը հանձնել ֆաշիստներին։

1935 –ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերն առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ:

1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլյացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը:

1945 –Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող С-13 սուզանավը Դանցիգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է 5300-ից մինչև 9500 ուղևոր:

1948- վախճանվել է հնդիկների ապստամբության առաջնորդ, երկար տարիներ Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին:

1948 - վախճանվել է ամերիկյան օդագնացության պիոներ Օրվիլ Ռայթը:

1963 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը:

1969– «Բիթլզ» բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին համերգը:

1993 –վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ, հումանիստ Սվյատոսլավ Ռերիխը:

2000-ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարը անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»:

2003 –Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները:

2007 –վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգեր:

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:

2023-մահապարտ ահաբեկչի կողմից պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի Փեշևարի շիիթական մզկիթում, զոհվել է 84 և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն