Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տակից դուրս չեն գալու. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առանց այդ էլ պարզ էր, որ Փաշինյանն ու իր ՔՊ իշխանություններն անհանգիստ են, իսկ վերջին օրերին արդեն բոլորը բացեիբաց տեսան, որ նրանք լրջորեն վախեցած են, եթե ավելին չասվի: Փաշինյանն ու նրա քպականները երևի այն աստիճան են կտրվել իրականությունից, որ չէին պատկերացնում, թե ինչ կարգի բացասական հույզեր են հարուցում նույնիսկ միայն էկրաններին երևալով, էլ չասած՝ հարկային տեռորի, կտրուկ թանկացող ուղեվարձի, մի խոսքով՝ ժողովրդի «կաշին քերթելուն» նպատակաուղղված նրանց որոշումներով:

Տեսեք. եկամուտների համընդհանուր հայտարարագրման դեմ իրապես համընդհանուր դժգոհությունը նկատելով ու իբր թե «լավություն» անելով՝ էլեկտրոնային ստորագրության համար տարեկան 3000 դրամ «պլոկելը» չեղարկեցին: Կամ՝ իրենց իսկ առաջարկած 300 դրամ ուղեվարձը կիսով չափ իջեցրին՝ դարձնելով 150, չնայած դա էլ ինքնին թանկացում է: Ժողովրդական բառուբանով ասած՝ Փաշինյանը հապշտապ «զադնի է դնում», զուգահեռաբար՝ ձգտում է թեմաներն իրենով անել, այսինքն՝ «մեդիաբեռը» ամբողջությամբ նորից իր վրա է վերցնում, չնայած իրականում դա էլ աշխատում է կամ ազդեցություն է գործում բացառապես «իր մասսայի» վրա, որը արդեն այնքան էլ «մասսա» չէ, այլ երկրաչափական պրոգրեսիայով նվազող մի խումբ:

Իմիջիայլոց նշենք, որ GALLUP -ի հերթական հարցման արդյունքներով, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինեին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել միայն 11,3 տոկոսը։ Սա բառի բուն իմաստով ռեկորդային ցածր ցուցանիշ է նախկին բոլոր հարցումների համեմատ ու չափազանց խոսուն է թե՛ իրական պատկերի, թե՛ «զադնի դնելու» բուն պատճառների առումով:

Այսինքն, այստեղ Փաշինյանի իշխանության հիմնասյուն համարվող «լրահոսային ներկայությունն» ապահովելու (մեդիա դաշտում մնալու) մղումից զատ, գործ ունենք նաև գիտակցման հետ, որ նշված ու նաև չնշված խնդիրները ծանրորեն ոտքներին են գցել և տակից դուրս չեն գալու: Ամենից կարևորը՝ նրանք արդեն տեսնում են, որ լուրջ բունտ է հասունանում: Ըստ որում, արդեն կարևոր չէ, թե հասարակության համատարած դժգոհության ու խռովության համար հարցերից որ մեկն է կատալիզատորը: Փաշինյանը գուցե հասկանում է, որ ժողովրդի համբերության բոլոր տարաները պռնկեպռունկ լցված են, ինչից էլ գալիս է նրա սուտ «զիջողականությունը»:

Առաջիկայում շատ հնարավոր է, որ Փաշինյանն էլի ինչ-որ «զիջումների» գնա: Հավանական է՝ այլ փոփոխություններ էլ լինեն, որոնք արդեն խմբաքանակով կարող են չեղարկել զանազան հակասոցիալական որոշումներ: Բայց դրանք կլինեն միայն «փիառային», աչքփակոցու համար, և ոչ մի իրական քայլ չեն անի՝ ձեռքները ժողովրդի վաղուց ծակ գրպանից հանելու համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ