Փորձում է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ցանկացած նոր հնարավոր ագրեսիա կամ պահանջ վերագրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Աննա Կոստանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հանրայինում հարցարզույցի ընթացքում ՀՀ վարչապետի աթոռն օկուպացրածը հող նախապատրաստեց Բաքվում բռնի պահվող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տված ցուցմունքներն Ալիևի կողմից իր դեմ օգտագործելուն ընդառաջ, ասելով, թե այնտեղ գտնվող հայերին հոգեներգործուն միջոցներով հնարավոր է ստիպել են ասել էնպիսի բաներ, որոնք իբր թե կարող են օգտագործվել Հայաստանի դեմ. իհարկե շահարկման առանցքը ոչ թե Հայաստնանն է, այլ հենց իր անձը, այսինքն` այս պրիմիտիվ հնարքով փորձում է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ցանկացած նոր հնարավոր ագրեսիա կամ պահանջ վերագրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Առաջին հայացքից իսկապես տագնապալի է հնչում, սակայն չպետք է մոռանալ, որ դասական մանիպուլյատորն իր այսպիսի սովորական հնարքներով միշտ մարդկանց մոլորության մեջ է ձգում:
Նման ուղերձներով ակնարկում է, որ Բաքվում պահվող հայերից հրաժարվում է: Ինքնաարդարացումն այստեղ այն է, որ նրանք գուցե ընդդեմ Հայաստանի ցուցմունք տված լինեն, ինչն Ադրբեջանն օգտագործելու է էլ ավելի կործանարար պահանջներ ներկայացնելով կամ Հայաստանին վերջնական կապիտույացիայի ենթարկելով, դե իսկ ինչ կարող էր անել խեղճ ինքը, քան ազերական պահանջներն անվերապահ իրականացնել, այդ թվում միջանցքի պայմաններն ընդունել, որը բխում է Հայաստանի լուսավոր ապագայի շահերից:
Ոլորտների տապալումից մինչև արտաքին հարաբերություններ` ֆիասկո: Ու սրա հրաժարականին օր առաջ հասնելը գոյության պահպանման լրջագույն մարտահրավեր է: Կհասկանա՞նք մենք սա վերջապես, թե ոչ....
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



