Բարտոմեու. Ձմռանը Նոլիտոն «Բարսելոնա» չի տեղափոխվի
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բացառել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սելտայի» հարձակվող Նոլիտոյի տեղափոխությունը կատալոնական ակումբ:
-Վերջին շրջանում Նոլիտոյի տեղափոխության վերաբերյալ տարբեր լուրեր են հրապարակվում, բայց իրականությունն այնպիսին է, որ նա ձմռանը «Բարսելոնա» չի տեղափոխվի: Ոչինչ չենք կարող անել: Այլ նորեկների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել. երբեք չգիտես, թե ինչ կլինի,-ասել է Բարտոմեուն «Cadena Ser»-ն տված հարցազրույցում:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նոլիտոն մասնակցել է 15 խաղի, խփել է 8 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



