Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է շփվել Դամասկոսից լրագրողների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնական բրիֆինգի ժամանակ հրաժարվել են շփվել Դամասկոսից ժամանած լրատվամիջոցների հետ, հաղորդում է ТАСС-ը:
Նշվում է, որ սիրիացի լրագրողները փորձել են մի քանի անգամ հարց տալ Ժնևում բանակցային գործընթացի հնարավոր ընթացքի մասին:
«Ես կպատասխանեմ միայն լուրջ գործակալությունների հարցերին: Մենք մտադիր չենք պատասխանել նրանց, ում ուղարկել են այստեղ մեզ համար խնդիրների ստեղծելու համար»,- ասել է ընդդիմադիրների պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլադը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստացան դե Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի կարգավորման ուղղությամբ բանակցությունները Ժնևում կշարունակվեն և թույլ են տալիս դրական նայել դրանց հեռանկարներին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



