Քենիայում մայր փիղը օդ է շպրտել ձագերին մոտեցող գոմեշին (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆThe Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել, որոնք պատկերում են մայր փղի ցասումն ու անսպասելի հարձակումը վայրի գոմեշի վրա, որը չափազանց շատ էր մոտեցել փղի ձագերին:
Լուսանկարներն արվել են Քենիայի Մասաի-Մարա արգելոցում. հսկա փիղն անակնկալի է բերել ծառի տակ թաքնված գոմեշին և պայքարի մեջ մտել: Գոմեշի համար այդ մենամարտը ճակատագրական է եղել:
Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է փիղը բարձրացնում և օդ շպրտում վայրի գազանին: Տեսարանը ֆիքսել է 56-ամյա լուսանկարչուհին, ով արձակուրդն անցկացնելիս է եղել Քենիայում:



1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



