Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։
Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի №142-Լ հրամանով հաստատված՝ գնումների գործընթացներում ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ։ Համեմատության համար նշենք՝ մինչև գնումների ռիսկերի գնահատման գործիքակազմի ներդնումը, 2022 թվականին ամբողջ տարվա ընթացքում դիտարկվել է ընդամենը 3100 գնման ընթացակարգ, իսկ 2023 թվականին այդ թիվը կազմել է 3788, որոնցից 2990-ը դիտարկվել են միայն օգոստոսից հետո՝ ռիսկայնության չափորոշիչների ներդնման արդյունքում։ Տվյալների վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ծառայությունում նոր գործիքակազմերի ներդնումը զգալիորեն բարձրացրել է գնումների գործընթացների վերահսկողության արդյունավետությունը։

Ծառայության կողմից դիտարկված 13.680 գնման ընթացակարգերից ռիսկերի գնահատման առաջնային կարգին են դասվել 4104 ընթացակարգ կամ հրապարակված բոլոր ընթացակարգերի շուրջ 30%-ը, որոնց նկատմամբ Ծառայությունն իրականացրել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու նպատակով առավել ռիսկային խմբին են դասվել 412 ընթացակարգ (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի շուրջ 10%-ը)։

Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել գնումների պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին, պետական հիմնարկներին և որոշ ՏԻՄ-երի։

Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին:
Հաշվետու ժամանակաշրջանում հայտարարված գնումների ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերում արձանագրվել է թվով 191 խտրականության դեպք, իսկ 110 դեպքով բացահայտվել են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող (այսպես ասած՝ սև ցուցակում ներառված) և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության փաստեր, ևս 73 դեպքով արձանագրվել են գնումների գործընթացների օրենսդրական այլ կարգավորումների պահանջների խախտումներ: Իրականացված վերահսկողության արդյունքում` թվով 68 դեպքով Ծառայության կողմից պատվիրատուներին առաջարկվել է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել գնումների գործընթացներն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Միաժամանակ, մասնագիտացված վարչության կողմից Ծառայություն մուտքագրված թվով 58 հանրագրերի ու ռիսկերի գնահատման նպատակով իրականացված վերլուծությունների արդյունքում նախաձեռնվել է 28 մշտադիտարկում և կազմվել 12 վերլուծական տեղեկանք:
2024 թվականի ընթացքում պատվիրատուների կողմից կազմակերպված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում ի հայտ են եկել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսպես ասած՝ սև ցուցակում) ներառված անձանց հետ փոխկապակցված 27 գնման մասնակիցներ, որոնցից 24-ը պատվիրատուների պատճառաբանված որոշումների հիման վրա արդեն իսկ ներառվել են գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող անձանց ցուցակում:
2024 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում` արդեն իսկ կնքված թվով 121 գնման պայմանագրերում (ավելի քան 2,264 մլրդ ՀՀ դրամ ընդանուր արժեքով) արձանագրվել են խախտումներ` պայմանավորված գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ: Ծառայության կողմից պատվիրատուներին տրամադրված տեղեկատվության հիման վրա վերոնշյալ պայմանագրերից 79-ի դեպքում (շուրջ 2,1 մլրդ ՀՀ դրամ արժեքով) լուծվել են ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման պայմանագրերը: Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականի ընթացքում ՊՎԾ կողմից հանրային գնումների ոլորտում արձանագրված առերևույթ խախտումները կազմել են ավելի քան 3,124 մլրդ ՀՀ դրամ:
Ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին, իսկ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Միաժամանակ, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պետական բյուջե և պետական հիմնարկների հաշիվներին է վերականգնվել շուրջ 50մլն ՀՀ դրամ՝ որպես գնումների գործընթացների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների հետևանքների վերացում և պատվիրատուների կողմից չհաշվարկված տույժեր ու տուգանքներ:

Վարչապետի հանձնարարությամբ՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024 թվականի ընթացքում հանրային գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել թվով 15 օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից՝ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման նպատակով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՆերդրումային նոր հնարավորությունՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում