Բրիտանիայում խիստ թունավոր օձը ճողոպրել է իր հետևից եկած մարդկանցից... հեռախոսալարով (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է՝
Ուելսում մահացու թունավոր օձը ճողոպրել է իր հետևից եկած մարդկանցից՝ 20 ոտնաչափ բարձրությամբ հեռախոսալարով:
The Independent-ը մանրամասնում է, որ խոսքը բիրմայական պիթոնի մասին է, իսկ արտասովոր «փախուստը» գրանցվել է Հյուսիսային Ուելսի Էնգլսի բնակավայրում:
Օձին հայտնաբերած տեղացիները ոստիկանություն էին զանգել: Սակայն անգամ իրավապահները ոչինչ անել չեն կարողացել: Տեղացիները այժմ շոկի մեջ են, իսկ փախուստի տեսարանը նկարագրում են որպես «սարսափի ֆիլմերի տեսարանների պես մի բան»:
Բիրմայական պիթոնը սովորաբար բնակվում է Հարավային և Հարավ-արևելյան Ասիայում: Դա աշխարհի 5 ամենամեծ օձերից է, որոնք կարող են չափահաս մարդուն կծել և սպանել:



1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



