Հազվագյուտ երևույթ․ Սև պլազմայի բռնկում է տեղի ունեցել Արևի վրա
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արեգակի վրա տեղի է ունեցել բռնկում և սև պլազմայի արտանետում՝ հազվագյուտ երևույթ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտից։
«Ակնհայտ է, որ բռնկման հետևանքով պլազմայի սև ամպ է նկատվել», - հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիան:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Տիեզերական պլազմայի ֆիզիկայի ամբիոնի արևային աստղագիտության և հելիոֆիզիկական գործիքավորման լաբորատորիայի վարիչ Սերգեյ Բոգաչովը բացատրել է, որ երևույթն ինքնին չի կրում հզոր էներգետիկ բեռ և առանձնանում է միայն իր անսովորությամբ և « միստիկ գեղեցկությամբ»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































