Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները անցած տարվա վերջին ամիսներին էականորեն նվազեցին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, իսկ այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում աճի իներցիան դադարեց։

Արդյունքում, երբ արտաքին իրավիճակը փոխվեց, ՀՀ տնտեսությունը վերադարձավ իր հազիվ սողացող վիճակին։ Ընդհանրապես, բոլոր կանխատեսումներում տնտեսական ակտիվության նվազման միտումն ակնհայտ է։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը 2025 թվականի համար արդեն կանխատեսում է ընդամենը 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականի համար՝ 4,6 տոկոս։ Հարկ է նկատել, որ 2022 թվականից սկսված տնտեսական աճի բարձր տեմպերը կարելի էր տրանսֆորմացնել հետագայում տնտեսության զարգացման հիմքեր ստեղծելու ուղղությամբ, բայց ամեն ինչ թողնվեց ինքնահոսի։ Այսինքն, պետք է ունենայինք մի իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունն արդեն հիմնվեր իր ներքին պոտենցիալի վրա, այլ ոչ թե արտաքին որոշ հանգամանքների։

ՀՀ իշխանությունները շատ են խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն ինքնիշխանության ամենակարևոր հանգամանքը տնտեսական ինքնաբավությունն է։ Իսկ այդ ուղղության առաջնային գործոնը պարենային անվտանգությունն է, սակայն այս հարցով որևէ նախաձեռնություն չի իրականացվել ու չի իրականացվում։ Գյուղատնտեսության նպատակային զարգացման օրակարգը ոչ միայն երկրորդական պլանում է, այլև մարդիկ նպատակահարմար են համարում գյուղատնտեսությամբ չզբաղվել, քանի որ այն դարձել է ոչ շահութաբեր։ Ու հիմա այնպիսի վիճակում ենք, որ այլ երկրից են մեզ հիշեցնում, որ ցորենի 90 տոկոսն իրենցից ենք ստանում։ Ցորենի աճեցումը պետք է խնդիր չլիներ Հայաստանի համար, բայց մի կողմից՝ Հայաստանում ջանքեր չեն գործադրվում ցորենի ցանքատարածությունները մշակելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ հացի շտեմարան Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացված է, իսկ մինչ այդ ցորենի ու այլ պարենամթերքի մի զգալի հատվածը հենց Արցախից էր գալիս։

Բացի դրանից, եթե Հայաստանի արտահանման կառուցվածքից հանում ենք վերաարտահանումը, ապա, որքան էլ որ զարմանալի թվա, տակը մնում է ընդամենը մետաղական հումք՝ հիմնականում պղինձ ու մոլիբդեն, մի քանի գյուղատնտեսական մթերք, միրգ, կոնյակ ու այլ խմիչքներ։ Այնինչ, Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից զգալի ներուժ ունի տարբեր տիպի արտադրանք թողարկելու և արտահանելու համար։ Իսկ անկախությունից հետո այդ ներուժը փոշիացվեց, փոխարենը մեր երկրում անընդհատ քննարկվում է պղնձաձուլարան կառուցելու հարցը, որն այդպես էլ մնում է սառույցին գրված։

Խորհրդային ժամանակ Հայաստանում նույնիսկ մեքենաներ, հաստոցներ ու այլ սարքավորումներ էին արտադրում։ Իսկ հիմա Հայաստանում ուղղակի չկա տեխնոլոգիական արտադրություն, առավել ևս՝ արտահանման ենթակա։ Երկրում ՏՏ համայնքն էլ հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար է աշխատում, որոնք էլ քաղում են հայ մասնագետների աշխատանքի հիմնական արդյունքները, իսկ բուն մեծ ներուժ ունեցող հայկական ընկերությունները կարելի է ուղղակի մատների վրա հաշվել, այն էլ՝ ներդրումներ ներգրավելու նպատակով դրանց մի մասը մեր երկրում գրանցված չէ։

Մյուս կողմից էլ նկատենք, որ վերջին տարիներին Հայաստանում շինարարության ոլորտը ծաղկում է, շենքեր են կառուցում, բայց գրեթե չի խոսվում այն մասին, որ Հայաստանը ահռելի քանակի շինարարական ապրանքներ է ներմուծում, այդ թվում՝ Թուրքիայից, որոնք կարող էր ոչ միայն տեղում արտադրել, ներքին պահանջարկը բավարարել, այլև արտահանել այլ երկրներ։ Նույնը վերաբերում է նաև տեքստիլի արտադրությանը։

Անընդհատ պատճառաբանություններ են բերվում, թե Հայաստանում անհրաժեշտ պայմաններ չկան, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկի, էներգակիրների գներն են թանկ, հարկային միջավայրը բարենպաստ չէ, տեխնոլոգիաներ չկան։ Մի՞թե սրանք անլուծելի խնդիրներ են, իհարկե՝ ոչ։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ իրականացնելով՝ հնարավոր է ժամանակի ընթացքում իրավիճակ փոխել։

Բայց հարցն այն է, որ իշխանությունները չեն էլ ցանկանում մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է բարելավել հարկային դաշտը, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել, ներդրումներ ներգրավել, որակավորված մասնագետներ պատրաստել և այլն։ Որպեսզի սայլը տեղից շարժվի, պետք է կառավարման բուրգի գագաթին կանգնած անձը ցանկություն ունենա զբաղվել այս հարցերով, այլ ոչ թե մարդկանց զբաղեցնի հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով ու տեղին-անտեղին շաղակրատելով։

Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նույնիսկ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում առաջընթաց չենք ունեցել։ Իշխանություններն անընդհատ խոսում են Հայաստանի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ու Արևմուտքի ուղղությամբ քայլեր կատարելու մասին, բայց իրենք իրենց ձեռքով խորացնում են տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որի հետ առևտուրն անցած տարի անցել է 12 մլրդ դոլարի սահմանագիծը։ Ու հիմա պարզ է, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե ռուսական շուկայում խնդիրներ առաջանան կամ ցնցումներ տեղի ունենան։ Էլ չենք խոսում այն մասին, եթե իշխանությունների «թեթև ձեռքով» մենք կտրվենք այդ շուկայից:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան