Այնտեղ` սահմանին, ամեն ինչ ուրիշ է
ԲԼՈԳԱրման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այնտեղ, սահմանին, չկա այն ոչնչով չօգնող խուճապն ու ապատեղեկատվությունը, չկա վերնագրերի հաշվին լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելը:
Այնտեղ կան տղերք, մեկը մեկից պինդ, ուս-ուսի տված:
Տղերք, ովքեր գիտակցում են, որ իրենցից ամեն մեկը հայրենիքի մի դարպաս է, որը թշնամին իրենց պետք է չանցնի,
ովքեր գիտակցում են, որ ինենցից այս կողմ սահմանամերձ գյուղերն են, իրենց ընտանիքներն են, իրենց երկիրն է:
Տղերք, ովքեր գիտակցում են, որ պետք է կռվել, հերթական կոտորած չունենալու համար...
Այնտեղ, սահմանին, սարի պես միշտ կանգուն տղերքն են...
Բարի ծառայություն ու խաղաղ երկինք ձեզ, ՏՂԵՐՔ...
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



