Ինքնաձիգ, փամփշտատուփ եւ 30 փամփուշտ՝ Նոր Նորքի 1-ին զանգվածում, աղբամանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նոր Նորքի առաջին զանգվածում, Նանսենի փողոցի թիվ 16 հասցեի աղբամանի մոտ փամփուշտներ եւ փամփշտակալ է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ ինքնաձիգի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



