Ուկրաինայում ձերբակալել են գեներալների, որոնց անգործությունը հանգեցրել է Խարկովի մարզի մի մասի գրավմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Հետաքննությունների պետական բյուրոն հայտնել են 2024 թվականին ռուսական հարձակման ժամանակ Խարկովի մարզի անհաջող պաշտպանության համար պատասխանատու գեներալների ձերբակալության մասին՝ գրում է УНН-ը։
Ինչպես պարզել է հետաքննությունը՝ պաշտոնյաները չեն նախապատրաստել Խարկովի մարզի սահմանամերձ շրջանների պաշտպանությունը և կորցրել են մարտերի վերահսկողությունը շրջկենտրոնի վրա հակառակորդի կրկնակի հարձակման ժամանակ: Ամբաստանյալները խախտել են մարտական կանոնակարգի պահանջները և մարտի ընթացքում չեն օգտագործել հնարավոր միջոցների ողջ զինանոցը՝ ագրեսորի առաջխաղացումը հետ մղելու և կասեցնելու համար։
«Դա հանգեցրել է Ուկրաինայի արևելյան շրջանի տարածքի մի մասի գրավմանը, որտեղ այս պահին կատաղի մարտեր են ընթանում»,- հայտնել են СБУ-ում։
Մեղադրյալներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































