Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հաղթում է միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏԲուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հունվարի 30-ին մրցագորգ է դուրս եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն 98 կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել եգիպտացի Ահմեդ Օսմանի նկատմամբ: Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը իրանցի Ամիրհոսեին Հոսեինին է եղել, ում աշխարհի կրկնակի չեմպիոնը հաղթել է 8:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ էլ 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ' երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



