«Ժողովուրդ». Որոշ թաղամասեր էլեկտրաէներգիան սպառում են առանց պայմանագրի և «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Պարզվում է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Այգեգործական թաղամասի բնակիչները էլէներգիան սպառում են առանց պայմանագրի և «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի: Թե քանի նման դեպք կա Հայաստանի տարածքում, քանի ձեռնարկություն է իր սպառած էլէներգիայի դիմաց կանխիկով՝առանց գրավոր արձանագրման վճարում, դժվար է ասել: Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահները՝ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «չգրանցված» գնորդների կողմից էլէներգիա սպառելու պատմության մասին իրավապահները վաղուց տեղեկացված են, սակայն նշանակություն չեն տվել խնդրին: Այսինքն՝ բոլորը գիտեն, թե ինչպես է «կորում» հոսանքը, բայց չնկատելու են տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



