Արման Ծառուկյանը բաց է թողել հնարավորությունը․ UFC-ի նախագահ
ՍՊՈՐՏ
UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, որ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու։
«Նա բաց է թողել հնարավորությունը։ Նրա հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու։ Նա պետք է նորից անցնի գոտու համար պայքարելու գործընթացը»,- նշել է UFC-ի նախագահը։
28-ամյա Ծառուկյանն ավելի վաղ ստիպված էր հրաժարվել UFC 311-ում թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ ռեւանշ-մենամարտից՝ մեջքի վնասվածքի պատճառով։
Արմանին, ի վերջո, փոխարինել է բրազիլացի Ռենատո Մոիկանոն, որին Մախաչևը հաղթեց առաջին ռաունդում՝ հաջողությամբ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը։
Ի պատասխան՝ Արման Ծառուկյանը հայտնել է, որ համաձայն է Դանա Ուայթի հետ․ «Մեջքս բուժելուց հետո պատրաստ կլինեմ ապացուցելու, որ ես իսկական առաջին համարի հավակնորդ եմ՝ մենամարտելով ցանկացածի հետ, ում նրանք կկանգնեցնեն իմ առջև»,- գրել է Ծառուկյանը X սոցիալական ցանցում։I'm




















































