ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։





















































1
Տոմայի և Պոնչի ընտանեկան հանգիստը՝ Կիպրոսում
2
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
3
Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը
4
Զոհերի թիվը հասել է 240-ի. ի՞նչ է կատարվում Հնդկաստանում
5
Որտե՞ղ է գիշերել Ջեննիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից