«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլը
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, 2025 թ․ փետրվարին կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլը, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները:
Դասընթացի մասնակիցներին տրամադրվելու են մասնակցությունը հավաստող վկայականներ:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան նաև դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել կից հղմամբ տրված հայտը մինչև ս.թ. փետրվարի 3-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



