Գվարդիոլա․ Ոչ ոք չի համեմատվի Մեսիի հետ, Հոլանդը նման է նրան գոլերի քանակով
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է համեմատել իր ղեկավարած թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ, որը նրա գլխավորությամբ խաղացել է «Բարսելոնայում»։
«Ոչ ոք չի համեմատվի Մեսիի հետ, Հոլանդը նման է նրան գոլերի քանակով։ Էրլինգը այլ ոճի խաղացող է, բոլորն էլ դա գիտեն։
Մեսին նման է Ռոնալդուին այն իմաստով, որ երկուսն էլ 14-15 տարի անընդմեջ ամենաբարձր մակարդակում խփում էին ահռելի քանակությամբ գոլեր ամեն մրցաշրջանում եւ հասնում էին մրցաշարերի վճռական փուլերին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն։
Մեսին Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2012 թվականներին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































