Երևանում «KamAZ»-ը 12 մետր ընկել է փոսը. վարորդին հասցրել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 17-ին, ժամը 11:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/30 հասցեի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսը, վարորդն արգելափակվել է․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ա․, ծնված 1986 թ.) ընկել է շինարարական փոսը (մոտ 12 մ ). հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները Բ. Ա․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































