Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիհարում ենք իմբիրի օգնությամբ. 15 կգ մեկ ամսում

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է .

Իմբիրով դիետան, որ ավելի ու ավելի հանրահայտ է դառնում նիհարողների մոտ, նոր թափ է հավաքում:

Իմբիրը վերջին ժամանակներս շատ հայտնի մթերք է դարձել և մտնում է ցանկացած մարդու սննդակարգի մեջ, ով ցանկանում է նիհարել: Իմբիրի և իմբիրով դիետայի նկատմամբ հետաքրքրությունը վերջերս սկսել է աճել: Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ համացանցում սկսեցին հրապարակվել իմբիրով պատրաստված մի շարք ըմպելիքների բաղադրատոմսեր, դիետաներ և իմբիրի օգտագործման եղանակներ, չնայած որ իմբիրի հրաշալի հատկությունները հայտնի էին դեռ վաղուց:

Իմբիրով դիետան, ի տարբերություն այլ դիետաների, ունի թարմեցնող ազդեցություն, նպաստում է նյութափոխանակության լավացմանը (արագացնում է նյութափոխանակությունը, ինչն էլ բերում է քաշի նվազեցմանը):

Խորհուրդ չի տրվում իմբիրով ըմպելիքներն օգտագործել 2 ամսից ավելի ժամանակահատվածում: Անկասկած, իմբիրը շատ դրական կողմեր ունի, բայց 2 ամսից հետո թույլ տվեք, որ օրգանիզմը հանգստանա:

Իմբիրով դիետայի բաղադրատոմս

Անհրաժեշտ է 1-2 ճաշի գդալ քերած կամ մանր կտրատած իմբիր, 1 կեղևով կտրատած կիտրոն:
Իմբիրն ու կիտրոնը լցնում ենք թերմոսի մեջ, վրան ավելացնում 2լ ջուր: Թողնում ենք, որ ըմպելիքը թրմվի գիշերվա ընթացքում: Եվ այդպես ԱՄԵՆ ՕՐ, քանի որ օրական անհրաժեշտ է խմել 2 լիտից ոչ քիչ իմբիրով ըմպելիք:

Ըմպում ենք իմբիրով ըմպելիք

Առավոտյան սոված փորին` 1 բաժակ
Սնվելուց 30 րոպե առաջ
Քնելուց առաջ 1-2 բաժակ
Սնվելու արանքներում իմբիրով ըմպելիքը պետք է օգտագործել փոքր կումերով:
Իմբիրով դիետան կօգնի ձեզ նիհարել և առույգություն կպատճառի օրգանիզմին:

http://kakmed.ru/wp-content/uploads/2014/12/LIM5.jpg

Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger և Zingiber Officinale

Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերևներով, մինչև 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։

Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է Հարավարևելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում և

Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։

Սանսկրիտով գրված ձեռագրերում այն անվանվում է «sringavere»։ 4000 տարի առաջ հնդիկները կիրառում էին բույսը «Կարի» համեմունքային խառնուրդի մեջ։ Եվրոպացիներն իմացան կոճապղպեղի և այլ համեմունքների մասին Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 327) արշավանքների ժամանակ։ Հռոմեացիները կանոնավոր ձևով կատարում էին սև պղպեղի, դարչինի և կոճապղպեղի առևտուր, պահեստավորելով այդ համեմունքները Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում։ Հռոմի անկումից հետո (5-րդ դար) այդ համեմունքների հետ ծանոթացան նաև գերմանական ցեղերը։ 3-րդ դարում գրված «De re coquinaria» խոհարարական գրքում Ապիցիուս Կաելիուսը բազմիցս հիշատակում է կոճապղպեղի մասին։ Մեր ժամանակներում կոճապղպեղն առավել օգտագործվում է արաբական երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ Անգլիայում կոճապղպեղը կիրառվում է 9-րդ դարից, Մարկո Պոլոն առաջին եվրոպացին էր, որը տեսել և նկարագրել էր կոճապղպեղը (և այլ բույսեր) իր ճամփորդությունների գրքում` 1298 թվականին։

Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետևյալը. «Կոճ պղպեղ, զանճապիլ, իմպիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական և հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության և այն հիվանդությունների դեպքում, որոնց հետևանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։

16-րդ դարում իսպանական ազնվական Մենդոզան Ջամայկա կղզում կոճապղպեղի պլանտացիաներ հիմնադրեց, որտեղից մինչ մեր օրերը արտահանվում է այս արժեքավոր բույսի արմատը։

Հիմնական արտահանող երկրներն են նաև Հնդկաստանը, Չինաստանը, Արևմտյան Աֆրիկայի արևադարձային գոտու երկրները։ Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձևով, կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձևով, նաև գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձևով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային և ձկնային ուտեստների մեջ։

Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարևոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։

Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետևանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչառական ուղիներին։

Ստամոքսի ցավերը հանգստացնող թեյ. խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։

Որպես ցավազրկող միջոց` միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին և 1 ձվի դեղնուցը, քսել վնասվածք ստացած հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաև գլխացավի դեպքում (քսել քիմքին)։

Յուղ ոտքերի մերսման համար. 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղին ավելացնել 200 մլ արևածաղկի յուղ, 1 շաբաթ թրմել մութ, հով տեղում։ Պարբերաբար խառնել փայտե գդալով։
Շագանակագեղձի բորբոքման դեպքում օգտակար է հետևյալ աղցանը.
Կտրատել կանաչ խնձորը (կեղևի և միջուկի հետ միասին), քարավուզի թարմ տերևները, համեմը, ավելացնել կիտրոնի հյութ և կոճապղպեղի յուղ (ըստ ճաշակի)։

Բկաբորբի դեպքում

Խառնել հավասար քանակությամբ կոճապղպեղի, ծովաբողկի, սև պղպեղի փոշի։ 1 թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1 ճաշի գդալ արևածաղկի յուղ։ Մի փոքր տաքացնել։ Հովանալուց հետո թրջոցի ձևով դնել պարանոցին, 5-10 րոպեից հանել, փաթաթել բրդե շալով։

Նիհարեցնող թեյեր

Մանր կտրատել կոճապղպեղի արմատը (4 սմ) և 2 ատամիկ սխտոր։ Այդ բոլորը լցնել ջերմապահի մեջ, ավելացնել մեկ լիտր եռջուր, թրմել 10 ժամ, քամել։ Պարունակությունը խմել օրվա ընթացքում։
Խառնել մանրացրած 60 գրամ դաղձի տերևներ, կես ճաշի գդալ կոճապղպեղ, կես թեյի գդալ հիլ։ Խառնուրդի վրա լցնել 500 մլ եռջուր։ Թրմել 30 րոպե, քամել, ավելացնել 30 մլ նարնջի և 80 մլ կիտրոնի հյութեր։ Քաղցրացնել 1 ճաշի գդալ մեղրով, խմել սառը վիճակում։

Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր

Մեկ օրվա չափաբաժին. մեկ փափկեցրած ադամաթուզին ավելացնել 100 մլ կաթ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոճապղպեղ։ Խառնիչով լավ խառնել։ Օգտագործել 7-10 օր։
– Խառնել 1 թեյի գդալ սրոհունդի ծաղիկները, կեսական թեյի գդալ ուրց և կոճապղպեղի փոշի։ Ավելացնել 500 մլ եռջուր։ Թրմել 1 ժամ, քամել։ Բաժանել մասերի, խմել օրվա ընթացքում։

Օգտակար խուրհուրդներ

– Փորկապության դեպքում ուտելուց հետո ընդունել 1-3 գրամ կոճապղպեղի փոշի։
– Բկաբորբի դեպքում (նաև ստոմատիտի) ծամեք մի փոքր կտոր կոճապղպեղի արմատ։
– Սրտխառնոցի դեպքում խմեք (գազը հանած) հանքային ջրի մեջ լուծված 1,5 գրամ (կես թեյի գդալ) կոճապղպեղի փոշի։
– Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ։
– Խմեք (ուտելուց առաջ) մեկ թեյի գդալ կոճապղպեղի թարմ հյութը, խառնած մի պտղունց աղի հետ։
Հանգստացնում է կոկորդային ցավերը։
– Սովորական թեյի կամ սուրճի մեջ խառնած մի պտղունց կոճապղպեղի արմատի փոշին կարգավորում է ճնշումը, ամրացնում դիմադրողականությունը։

Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը