Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, խելոք: Բնավորությամբ քիչ շփվող էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նանեն՝ Շալիկոյի մայրիկը:

Վերհիշում է որդու դպրոցական տարիները. «Շատ դժվարությամբ համակերպվեց դպրոց գնալուն: Չէր ուզում գնալ, իր հետ գնում էի դպրոց, մի քիչ մնում, վերադառնում տուն, մեկ էլ տեսնում էի՝ «փախել», եկել է: Սա, իհարկե, առաջին դասարանում: Շատ դժվարությամբ հարմարվեց: Իսկ հետո արդեն սիրեց դպրոցը: Երբեմն կարող էր ավելի ուշ ժամի գնալ դասի, բայց ուսուցչուհին ինձ ասում էր՝ ժամանակ տուր, կընտելանա դպրոցական կյանքին: Ավելի բարձր դասարաններում անգամ իննի փոխարեն արդեն ութ անց կես դպրոցում էր: Սիրելի առարկաներից էր մաթեմատիկան, այդ մասին նաև մշտապես իր դասղեկն էր ասում»:

Դպրոցն ավարտելուց հետո Շալիկոն 2021 թ. հուլիսի 20-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Հուլիսի 3-ին իրենց վերջին զանգն էր, քննությունները հանձնեցին ու գնացին բանակ: Այդ ընթացքը, կարծես, շատ արագ անցավ, և չհասցրեց ինչ-որ տեղ ընդունվել: Փորձեց վարորդական իրավունք ստանալ, մեքենա ունեինք, վարում էր, իր մոտ շատ լավ էր ստացվում, բայց այդ ժամանակ քննություններից «կտրվեց» ու որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո նորից կփորձեմ: Ուզում էր ավտոմեխանիկի մասնագիտացումը նաև յուրացնել: Դեռ փոքրուց յուրահատուկ սեր ուներ մեքենաների հանդեպ»:

Շալիկոյի ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, տեղափոխվել է Կապան: 44-օրյա պատերազմից հետո որդուն ծառայության ուղարկելը չէր կարող հեշտ լինել որևէ ծնողի համար: Բայց մայրիկի խոսքով, Շալիկոն շատ ուրախ է մեկնել ծառայության: «Երբ խոսք էր լինում ուշ մեկնելու մասին, հակադարձում էր՝ երբ տվեցին ծանուցագիրը, ես կգնամ: Սիրով է ծառայել, երբեք չի բողոքել, չի տրտնջացել: Մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, բայց մեկ անգամ չասաց՝ այս կամ այն բանը չկա, իր տեսակով «փակ» մարդ էր: Իր դասընկերներին հուլիսի 28-ին էին զորակոչելու, անգամ դրանից էր ուախացել՝ ես շուտ կգնամ ու իրենցից մեկ շաբաթ էլ շուտ կգամ: Երբ Արմավիրում էր ծառայում, ամեն շաբաթ տեսակցության օր ուներ: Բերում էինք տուն, մի երկու ժամ մնում էր, հետո հայրիկը տանում էր զորամաս: Կապանում, երբ արդեն ինն ամսվա ծառայող էր, 2022 թ. ապրիլին տասն օրով եկավ արձակուրդ: Դա է եղել իր միակ արձակուրդը»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին Ջերմուկը, Գեղարքունիքն ու Սյունիքը՝ տարբեր հատվածներով: Շալիկոն վերջին անգամ մայրիկին զանգահարել է սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը վեցին: «Զանգեց՝ մա՛մ, կարո՞ղ ես 200 դրամով հեռախոսս լիցքավորել: Ես էլ անգամ ասացի՝ Շալի՛կ ջան, ինչի՞ այդքան քիչ, 2000 դրամով կլիցքավորեմ: Արձագանքեց՝ ինձ այդքան պետք չէ: «Ոչինչ, ես կլիցքավորեմ, պետք չի լինի, հետո դու իմ հեռախոսը կլիցքավորես»: Շալիկոն ասաց՝ եսիմ, կկարողանա՞մ: Դա մեր վերջին զրույցն է եղել: Մեզ որևէ բառ չասաց, որ գուցե հարձակում լինի, գուցե կուտակում կա: Սեպտեմբերի 13-ին իմացա պատերազմի լուրը: Գիշերը նա դիրքերում է եղել, իր հերթապահության ժամանակ է սկսվել հարձակումը: Իր դիրքում ութ հոգով են եղել, միայն Շալիկոն է զոհվել: Տղաներն ասում են՝ գնացինք Կապան, սեպտեմբերի 13-ից մինչև 15-ը այնտեղ էինք, նորություն չկար: Իր ընկերները չէին հավատում, որ Շալիկոն չկա: Ասում էին՝ թաքնվել է, մենք այդ հույսով սպասում էինք: Տղաները մի ուղղությամբ են գնացել, մեր պատկերացմամբ՝ Շալիկոն կրակ է վարել, ԱԹՍ-ի թիրախում հայտնվել, ոտքի շրջանում վիրավորում ստացել: Շալիկոն երկու զենք ուներ, մեկի դեպքում՝ օգնական: Իր ընկերները, որոնք Շալիկոյի հետ միասին դիրք են պահել, մեր տուն եկել են: Նրանցից հարցրեցի, թե ո՞վ է եղել տղայիս օգնականը: Տղաներից մեկն արձագանքեց, որ ինքն է: Մեր տեղեկություններով, Շալիկոյի փամփուշտները վերջացել էին, բայց այդ տղան ասաց, որ դեռ չէին էլ հասցրել զենքը հանել»:

Շալիկոն անմահացել է սեպտեմբերի 13- ին Ներքին հանդի թիվ N դիրքում: «Սեպտեմբերի 12-ի ժամը 6-ի զանգից հետո իրենից տեղեկություն չենք ունեցել: Հետո գտա իր ընկերներից մեկի հեռախոսահամարը, որն այդ ժամին իր հետ դիրքերում էր եղել: Զանգեցի, ասաց՝ բոլորս դեռ քնած ենք, կարթնանանք, կասեմ Շալիկոյին, կզանգի: Սպասում էի տղայիս զանգին, բայց միևնույն ժամանակ նաև զանգահարում իրեն, պատասխանող չկար: Հետո նույն տղան զանգեց՝ կարո՞ղ եմ Շալիկոյի պապայի հետ խոսել: Հայրիկին ասել էր՝ իրար հետ իջնում էինք, հետ դարձա, տեսա, որ Շալիկոն չկա: Իրեն հարցրեցինք՝ այսի՞նքն չկա: Բայց մեզ ոչինչ չասաց: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ Շալիկոն կարող է զոհված լինել, ճկուն էր, ճարպիկ, մտածում էինք, որ ինչոր տեղ պատսպարվել է, դուրս կգա: Իրեն «գտանք» հոկտեմբերի 5-ին: Արյուն չէինք հանձնում, քանի որ չէինք պատկերացնում, որ ԴՆԹ հետազոտության անհրաժեշտությունը կլինի: Բայց հետո ԴՆԹով իրեն «գտանք»: Մեր 32 զինվորների մեջ էր եղել Շալիկոն, այդ ժամանակ Կապանում իրեն որոնելիս ենք եղել: Հետո 95 տղաներին բերեցին: Ամուսինս, եղբայրս գնացին, բայց իրեն այնպես էին նկարել, որ դեմքը նորմալ չէր երևացել: Ձախ ոտքին սպի ուներ, շունը կծել էր: Երբ իրեն բերեցին Վանաձոր, ամուսինս գնաց,այդ սպին տեսավ, և կարծես ԴՆԹի հաստատումից հետո այդ սպիով էլ ավելի համոզվեցինք, որ Շալիկոն է»:

Արդյոք համոզվելով, որ զոհվածը քո որդին է, կարո՞ղ ես համակերպվել այդ իրականության հետ: Վստահաբար, ոչ: Տիկին Նանեն ասում է՝ ամեն շաբաթ այցելում է որդուն, տանն էլ նրա անկյունը կա, բայց դեռ այն մտքով է ապրում, որ որդին ծառայության մեջ է:

Շալիկոն երկու քույրերի միակ եղբայրն է: «Աղջիկներս են ուժ տալիս, իրարով ենք ուժեղ: Պետք է նաև ուժեղ լինենք, որ կարողանանք Շալիկոյիս ամեն անգամ ծաղիկներ տանել ու իր շիրիմը մաքուր ու խնամված պահել»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Սարահարթ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում