Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը և ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը դեռևս խոսակցությունների մակարդակում են, այսինքն՝ խոսում ենք որոշակի ապագայի մասին, բայց այսօր կառավարության կողմից այդ օրինագծին հավանություն տալով՝ ֆոնային մարտահրավերների փունջ է ձևավորվում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Ընդ որում՝ այդ մարտահրավերները կարելի է տարանջատել քաղաքական և տնտեսական առումով՝ հատկապես տնտեսվարողների և Հայաստանի տնտեսական քաղաքականություն մշակողների համար: Առաջին՝ քաղաքական առումով: Այս իշխանությունը մեկ անգամ չէ առանձնացել իր այն թեզով, որ քաղաքականությունը և տնտեսությունը պետք է տարանջատել նույն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված: ՀԱՊԿ-ում կա անդամակցության սառեցում, բայց ԵԱՏՄ-ի հետ առկա են ակտիվ փոխգործակցություն, տնտեսական շփումներ և այլն: Աշխարհի պրակտիկան քաղաքականությունը և տնտեսությունը տարանջատելու փորձեր ունի:

Կարող ենք ներկայացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, բայց այդտեղ հստակ առանձնահատկություններ կան, այդ օրինակը Հայաստանի և ԵԱՏՄ-ի պարագայում համադրելի չէ՝ հաշվի առնելով Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունների մասշտաբները և փոխադարձ կախվածության մակարդակը՝ համեմատելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից կախվածության մակարդակին: Մեր իրողությունների պարագայում քաղաքականությունը տնտեսությունից տարանջատելու փորձերն առնվազն բավական լուրջ մարտահրավերներ և ռիսկեր են պարունակում, այդ թվում՝ տնտեսական խողովակներն արդյունավետ աշխատեցնելու առումով: Միայն այս պրոցեսով, այդ օրինագծին հավանություն տալով, այս իշխանությունների՝ դեպի Արևմուտք ձգտելու անթաքույց քաղաքականությամբ ռազմավարական դաշնակցի, ԵԱՏՄ առաջատար տնտեսության՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական լարվածության լրացուցիչ ֆոն ենք ստեղծում:

Երկրորդ՝ տնտեսվարողների մասով: Տնտեսվարողը տասնամյակներ ի վեր գործարար կապեր է հաստատել եվրասիական շուկայի տնտեսվարող սուբյեկտների հետ, երկարաժամկետ պայմանավորվածությունների, պայմանագրերի, գործարար հարաբերությունների համատեքստում նա իր պետությունից մեսիջ է ստանում, որ հնարավոր է՝ տնտեսական ուժ և ուղղություն ենք փոխում: Արդյո՞ք սա անորոշության նոր պատուհան չէ տնտեսվարողի համար:

Երրորդ՝ տնտեսական քաղաքականություն մշակողների մասով: Օրերս ֆինանսների նախարարությունը, լրագրողների հարցադրմանն ի պատասխան, նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն ունի ռիսկեր, մշակում են սցենարներ, այս պահին չունեն հստակ տեղեկատվություն, թե դա երբ է սպասվում: Ակնհայտ է, որ նույն տնտեսական քաղաքականություն մշակողի համար հերթական ցնցման, անորոշության, առաջնայինը երկրորդայինի հետ խառնելու, շփոթելու հետ գործ ունենք, այսինքն՝ տնտեսական քաղաքականություն մշակողն արված հայտարարությանը կամ գործողությանը հետևող սցենարներ է մշակում: Այսինքն՝ գործ ունենք հերթական ցնցումային իրավիճակի հետ նույնիսկ սեփական գործադիր մարմնի տնտեսական քաղաքականությունը մշակողների համար»,-նշում է Ամիրխանյանը:

Հավելում է՝ այսօր արդեն կա հնարավոր մարտահրավերների երեք փունջ, եթե խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին: Նրա խոսքով, այս մարտահրավերներն իրենց ներքո չափելի պարամետրեր են պարունակում: «Պետք է դիտարկենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, դրանց թվային ցուցանիշները, դրանցում ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը առանձնացված, տեսակարար կշիռները, Եվրոպական միության համախառն ցուցանիշները և այլն: Այս դեպքում այդ մարտահրավերները հստակ և չափելի պարամետրով այսօր դրվում են յուրաքանչյուրիս սեղանին: Օրինակ՝ Հայաստանի և ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը 2024 թ.-ին, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, գրեթե 12 միլիարդ դոլար է, ԵՄ-ի հետ նույն ցուցանիշը՝ 2 միլիարդ է, 6 անգամ պակաս: Մասնաբաժնի առումով: Արտաքին առևտրաշրջանառության մոտ 42 տոկոսը ԵԱՏՄ-ին է բաժին ընկնում, 7,5 տոկոսը՝ ԵՄ-ին:

Բավականին հետաքրքիր տրանսֆորմացիայի հետ գործ ունենք: Դիվերսիֆիկացիայի մասին ամենաշատը բարձրաձայնող իշխանությունն այդ տեսանկյունից իրավիճակն ավելի վատթարացրել է: Կրկին փաստերով և թվերով: Եթե 2019 թվականին մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵՄին բաժին էր ընկնում 24,1 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 26,8 տոկոսը, ապա 2024 թվականին ԵՄ-ին բաժին է ընկնում 7,5 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 41,5 տոկոսը։ Տեսակարար կշիռների և դիվերսիֆիկացիայի առումով իրավիճակը շատ ավելի վատթարացել է, սրանով էլ ավելի մեծ մարտահրավերների փունջ ձևավորել, եթե այսօր այս իրավիճակում և պայմաններում հրաժարվենք ԵԱՏՄ-ից: Խնդիրն այն չէ, որ իրավիճակը, վիճակագրությունը նշանակում է, թե միայն և բացառապես պետք է եվրասիական ուղղությամբ գնալ: Ոչ: Հատկապես փոքր տնտեսությունների համար, ինչպիսին ենք մենք, դիվերսիֆիկացիան շատ կարևոր գործընթաց է և մշտական աշխատանք տանելու ուղղություն: Բայց խնդիրն այն է, որ փաստացի ունենք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ավելի վատթարացում: Բոլոր այն պնդումներում, որ մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաբաժինն է ավելացել, Չինաստանի մասնաբաժինն է ավելացել, շատ պարզ հանգամանք կա՝ դա վերաարտահանման գործոնն է, որը ևս ուղիղ և անուղղակիորեն գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Եթե այդ գործոնը դուրս ենք բերում, շատ լուրջ հարց է, թե դիվերսիֆիկացիայի ի՞նչ խնդիր է իրականում լուծված»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելու և ԵՄ-ին անդամակցելու գործընթացները տասնյակ տարիների գործընթացներ են: «Անգամ տնտեսական ինտեգրացիոն միությունից դուրս գալու գործընթացը մեկ օրվա կամ մեկ ստորագրության խնդիր չէ: Չենք կարող այսօր արթնանալ և ասել՝ վերջ, այլևս այսինչ ինտեգրացիոն միության անդամ չենք: Եղած ռիսկերը, սակայն, առկա համատեքստում ավելի են մեծացնում ցնցումները, անորոշության զգացումը քաղաքացու մոտ: Նա այսօր չունի որոշակիություն վաղվա օրվա հանդեպ: Սրանք որոշակի մեսիջներ են, որոնք գուցե դեմոգրաֆիական, ժողովրդագրական, միգրացիոն առումով անցանկալի հետևանքների և որոշումների հանգեցնեն: Այո, յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է ինչ որ ուղղությամբ գնալը, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ հնարավորություններ, ռեսուրսներ ունես, կամ ի՞նչ ենք առաջարկելու նույն ԵՄ-ին: ԵՄ-ն, որպես մեզ համար կարևոր առևտրային գործընկեր և ուղղություն, անկախ եղած վիճակագրության որոշակի փոփոխություններից, մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում, այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն և այլն:

Բայց կարևոր է հասկանալ, որ ԵՄի հետ առևտուրը պայմանավորված չէ միայն ինտեգրացիոն այս կամ այն միության անդամ լինելով: Առաջին հերթին ԵՄ-ի շուկան մեզ համար դժվարություններ ուներ և ունի առաջ քաշվող ստանդարտների համատեքստում: Հիմա շատ է հնչում հետևյալ հարցադրումը՝ հնարավո՞ր է լինել երկու ինտեգրացիոն միության անդամ միաժամանակ: Ոչ, քանի որ խոսքը վերաբերում է միասնական մաքսային, օրենսդրական մարմինների աշխատանքների սինխրոնիզացմանը, երրորդ երկրների նկատմամբ համապատասխան մաքսային քաղաքականությանը և այլն, բայց կարելի է միաժամանակ մի քանի ինտեգրացիոն միջավայրի հետ ունենալ գործընկերային հարաբերություններ: Դրա փորձն ունենք: ԵՄ-ի հետ ունեինք «GSP+» արտոնությունների ռեժիմ, որով ենթադրվում էր Հայաստանի շուրջ 6000 անուն ապրանքների անմաքս արտահանում Եվրոպա, բայց որքանո՞վ արդյունավետ աշխատեց այդ համակարգը: Միայն մի ցուցանիշ. արտահանվող ապրանքների 97 տոկոսը հանքահումքային ապրանքներն են, իսկ պատճառն այն չէր, որ պատրաստի կամ բարձր արժեքով ապրանքների արտադրության խնդիր ունեինք: Պատճառն առավելապես այն էր, որ ստանդարտներին համապատասխանության խնդիր ունենք:

Տնտեսվարողի համար շատ ավելի բարդ է այդ ստանդարտիզացիային հասնելը, և հարց է՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի դրան հասնելու համար, թեև դա շատ կարևոր է և պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, անկախ ամեն ինչից: Ստեղծվելու է որոշակի ժամանակային վակուում: Հարց է առաջանում՝ այդ պարագայում այդ ժամանակային վակուումը որքանո՞վ են կարողանալու արդյունավետ լցնել, որ դեպի քաղաքացի, դեպի սոցիալական խնդիրներ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները մեծ հարվածներ չբերեն: Փորձենք ամբողջացնել: ԵՄ գնալը միայն մեր ցանկությամբ չէ պայմանավորված: Տեսնում ենք՝ ԵՄ-ին անդամակցության բյուրոկրատական, քաղաքական և տնտեսական պրոցեսները որքան երկար են տևում: Որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ մեզ ընդունել իր ինտեգրացիոն միություն, իր տնտեսական տիրույթ: Մյուս կողմից՝ արվող հայտարարությունների և գործողությունների համատեքստում ստեղծում են շատ կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք, որ դառնալու ենք ԵՄ անդամ և կարողանալու ենք օգտվել տնտեսական ու քաղաքական ամբողջ զամբյուղից, որը տալիս է ԵՄ-ն: Պարզ բանաձև է՝ տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չերաշխավորված արդյունքով»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ)