Քնի տևողության կապը երկարակեցության հետ
ԼԱՅՖSlaq.am-ը գրում է՝
Հետաքրքիր եզրահանգման է եկել Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Դանիել Կրիպկեն‚ որի անցկացրած հետազոտությանը մասնակցել է մոտ 1‚1 միլիոն մարդ։
Ըստ նրա՝ այն մարդիկ‚ ովքեր օրվա մեջ քնում են ութ ժամից ավելի‚ իրենց ենթարկում են մեծ ռիսկի։ Շատ ավելի երկարակյաց են նրանք‚ ովքեր քնում են օրական 5-6 ժամ։
Սրանից‚ իհարկե‚ հարկավոր չէ աներկբա հետևություն անել‚ թե կյանքի տևողությունն ուղիղ համեմատական է կարճ քնելուն։ Իր հետազոտության մեջ էլ Կրիպկեն նշել է, որ ամերիկացիները միջինը քնում են 6‚5 ժամ և հետազոտության արդյունքում պարզվեց‚ որ ութ ժամից պակաս քունը‚ ինչպես ընդունված էր‚ բնավ էլ վնասակար չէ օրգանիզմին‚ այլ նորմալ երևույթ է։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



