Սլովակիայի վարչապետը սպառնացել է Ուկրաինայի դեմ կոշտ միջոցներ կիրառել ռուսական գազի տարանցման դադարեցման պատճառով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիան կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի դեմ, եթե երկրի տարածքով գազի տարանցման դադարեցման խնդիրը չլուծվի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենի հետ բանակցություններից հետո՝ փոխանցում է Reuters-ը։
Ֆիցոն մեղադրել է Կիևին՝ Ռուսաստանի հետ ուկրաինական տարածքով գազի տարանցման պայմանագիրը չերկարաձգելու արդյունքում Սլովակիային վնաս պատճառելու մեջ և սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի շտապ մատակարարմանը կամ փախստականներին օգնության կրճատմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



