Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԳՄՍՆ-ն դասագրքերում QR կոդերը ավելացնել չի մոռացել, բայց դպրոցում տեխնիկական միջոցների մասին մոռացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կրթվելը ոչ միայն դարձել է «նորաձև» (պարզվեց), այլև ժամանակակից։ Այժմյան դասագրքերում կարելի է տեսնել նոր հնարքներ՝ QR կոդեր և «խոսող» տեքստեր, այսինքն, հեռախոսը պահելով QR կոդերին աշակերտները հայտնվում են տարբեր կայքերում, սկսած անգամ «Յութուբից»։

Սակայն հասկանալի է, որ այդ նոր հնարքների համար պետք են նաև նոր տեխնոլոգիաներ։ Առաջին հերթին պետք է լինի հեռախոս, որ այդ QR կոդը աշակերտը կարողանա ընթերցել, իսկ դպրոցներում պետք է լինեն հատուկ տեխնիկակական միջոցներ։

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, մասնավորապես, ուսուցիչներից, որ ԿԳՄՍՆ-ն այդ QR կոդերը դասագրքերում ներառել չի մոռացել, սակայն, տեխնիկական միջոցներ դպրոցներին հատկացնելը մոռացել է։

«QR կոդերից օգտվելու համար անհրաժեշտ են տեխնիկական միջոցներ՝ կա՛մ էկրան, կա՛մ համակարգիչ, կա՛մ «պլանշետներ» աշակերտների համար, սակայն, դպրոցներում քիչ դասարաններ կան, որտեղ գոնե կլինի համակարգիչ, էլ չասենք էկրանների կամ ինտերակտիվ գրատախտակների մասին: Ու ի՞նչ ենք անում մենք։ Աշակերտների համար մեր հեռախոսներով ենք բացում այդ QR կոդերը, և ամեն աշակերտին ցույց տալով ժամանակ ենք ծախսում։ Սա ճիշտ չէ, պետք է լինեն տեխնիակական միջոցներ»,– մեզ հետ զրույցում ահազանգում է ուսուցիչներից մեկը։

Բացի այդ, դպրոցներում չկա ինտերնետ անգամ այդ QR կոդերից օգտվելու համար, հավելեց նա, բացի այդ էլ՝ աշակերտներին չի թույլատրվում օգտվել հեռախոսներից։

Ի՞նչ լուծում է նախատեսում բարձրաձայնած այս խնդիրներին ԿԳՄՍՆ-ն, արդյո՞ք Հայաստանի բոլոր դպրոցների բոլոր դասասենյակներում պատրաստվում են էկրաններ, համակարգիչներ կամ ինտերակտիվ գրատախտակներ տեղադրել, կամ, գուցե, եթե դա ծախսատար է, ընդհանրապես հրաժարվել դասագրքերում QR կոդեր ներառելուց. MediaHub-ն այս հարցն այսօր  ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Մենք բոլոր դպրոցներին տրամադրում ենք բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ, պետք է ասեմ, որ բավականին հագեցած լաբորատորիաներ են և, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կտորը, որտեղ տրվում են անհրաժեշտ սարքավորումներ՝ թե՛ համակարգիչների, թե՛ այլ սարքավորումների տեսքով, որպեսզի տեխնոլոգիական միջավայրը դպրոցներում լինի»,– մեր հարցին ի պատասխան նշեց Անդրեասյանը։

Այս պահին, ըստ նախարարի, դպրոցների շուրջ կեսին արդեն նման համակարգչային սարքավորումներ և տեխնոլոգիաներ տրամադրված են։ 

«Այս տարվա հունվարից ավելացրել ենք դպրոցներին տրամադրվող ինտերնետի հզորությունը, որ այս բոլոր էլեկտրոնային նյութերի օգտագործման համար ինտերնետ միջավայրի հասանելիությունը լինի, և այդ պահանջներին զուգընթաց, մենք համապատասխան միջոցների տրամադրում ենք իրականացնում, մնացածը դպրոցի կազմակերպման հարցերն են, դասացուցակի կազմակերպման և այլ տրամաբանության տեսանկյունից դպրոցները պետք է կարողանան ըստ դասարանների ճիշտ պլանավորել իրենց աշխատանքը»,– նշեց Անդրեասյանը։

Ճշտող հարցին, թե ուսուցիչները նշում են, որ ինտերնետ չկա, տեխնիկական միջոցները ոչ բոլոր դպրոցների դասասենյակներում կան, իսկ դասագրքերի մեծ մասում կան QR կոդեր, որոնց օգտագործման համար էլ հենց անհրաժեշտ են սարքավորումներ, ի՞նչ պետք է անի դպրոցը, Անդրեասյանը պատասխանեց․ 

«QR կոդերից օգտվելու համար պարտադիր պայման է էկրանի առկայությունը, որտեղ կցուցադրվի համապատասխան նյութը, որը կարող է լինել համակարգչի էկրանը, «պլանշետի» էկրանը կամ ցանկացած այլ “գաջեթ”։ Ինչ վերաբերվում է ինտերնետին, ապա հունվարից կրկնապատկել ենք դպրոցներում ինտերնետի թողունակությունը և, կարծում եմ, որ ինտերնետի հզորության հետ կապված հարցերը, որոնք նախկինում դպրոցներում ունենում էին, այս տարվանից սկսած էապես կնվազեն: Ունենք տեղեր, հատկապես գյուղական հեռավոր բնակավայրերում, որտեղ կապի խնդիրը միշտ ավելի լուրջ է, բայց այդտեղ էլ այլ տեխնոլոգիական լուծումներ, իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ օպտիկական կապ է, կարծում եմ, որ թողունակության խնդիր չենք ունենա»,– եզրափակեց նախարարը։ 

Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ տիկին նախարարը չի շրջել  Երևանի դպրոցների մեծամասնությունում և չի տեսել, որ ոչ բոլոր դասարաններն են հագեցած համակարգչով, էկրանով կամ տեխնիկական միջոցով։ Էլ չենք խոսում այն մասին, որ շատ դպրոցներ ընդհանրապես կահավորված չեն այդ տեխնիկական միջոցներով, բայց, կրկնենք, դասագրքերում չեն մոռացել  QR կոդեր ավելացնելը, և արդեն կես տարի է  թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար նոր գլխացավանք են ավելացրել…

Մարիաննա Արամյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանում