Երևան, 28.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանի նախագահն Ամանորից հետո կտրուկ կոշտացնում է իր հռետորաբանությունը, և բացեիբաց սպառնալիքներ տեղում, մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ձվածեղ պատրաստելով։ Իլհամ Ալիևը երեկ մի խումբ ԶԼՄ-ների է հավաքել, մի ամբողջ շարք նոր և անիրականանալի պահանջներ ներկայացրել, ընդհուպ սպառնացել ներխուժմամբ։ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի սպառազինումը կբերի միայն նոր լարվածության, նշել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։

«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Բռնապետի խոսքով՝ Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, Ալիևն ընդգծել է, որ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական է: Ըստ նրա՝ գրեթե 30 տարի Հայաստանը ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, երկիրը ձևավորել են իրենց նմանությամբ։ «Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Այլ ելք մենք չունենք», - հայտարարել է Ալիևը։

Չի շրջանցվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Ինչքան շուտ հասկանան սա՝ այնքան լավ։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։ Բաքուն կրկին պնդում է Երևանի նկատմամբ պահանջները՝ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, առանց դրանց իրագործման, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել։

Ալիևի այս հոխորտանքը հերթական վկայությունն է, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» ձախողվել է, իսկ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հայ հանրությանը շեղելու փուչիկ է։ Մինչ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի, Փաշինյանը տարբեր անհեթեթ տեսանյութերով շարունակում է «ֆռռացնել» ժողովրդին։ 

Լիլիթ Մակարյան

Իրանի Գերագույն առաջնորդի պալատն «ամբողջությամբ հողին է հավասարվել» Փաշինյանի ամուսնալուծության նոր վարկած Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է. Նարեկ ԿարապետյանՏարածաշրջանում իրավիճակը սրվել է. Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր Ձևավորելու ենք տուրիստական կլաստերներ Հայաստանի ամբողջ տարածքում․ Աննա ԿոստանյանOդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվիԱշխարհի չեմպիոնը ռինգ է բարձրացել հայ զինվորի նկարով և ՀՀ դրոշով Կենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան Փոքրիկ գործարանից՝ աշխարհի ամենահաջողակ բիզնեսներից մեկը . «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախում, ցանցային մալուխի արտոնագրում. «Փաստ»Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը բե­րում է ոչ թե «ազա­տագ­րում», այլ ազ­գա­յին ինք­նու­թյան ոչն­չա­ցում, իսկ Երև­ա­նը որևէ մտադ­րու­թյուն չու­նի ձգտել «բազ­մա­բև­ե­ռա­կա­նու­թյան». «Փաստ»Komatsu PC 2000 էքսկավատորն աշխատանքի մեջ. տեսանյութ Փաշինյանը փորձում է քծնել ռուսներին, բայց ապարդյուն Դա­տա­կան ֆար­սի գա­գաթ­նա­կետ. Amnesty International. «Փաստ»Վթար․ ջուր չի լինի մի շարք հասցեներում Աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը. Արտակ Զաքարյան Փաշինյանը գնացել է քարոզարշավի Ամռանը, երբ մենք իշխանության մաս կկազմենք, թոշակները ոչ թե 50, 100 եւ ավելի տոկոսով կբարձրացնենք Ոստիկանությունը բնակարանում հայտնաբերել է սովամահ լինող 3-ամյա երեխայի«Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել». կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում, տուն «վերադարձել»... ութ ամիս անց. «Փաստ»Կարևոր է ստեղծել պատշաճ պայմաններ մարզիկների համար և նրանց առջև դնել նոր, ավելի բարձր պահանջներ. Գագիկ ԾառուկյանԻնչ է կատարվում օրգանիզմիդ հետ, երբ ամեն օր ձեթ ես օգտագործում. զգուշացումՀայ մարզիկների արժանապատիվ ելույթը՝ Միքս ֆայթի առաջնությանը. պարգևատրել է Հովհաննես Ծառուկյանը Իսրայելը «կանխարգելիչ hարձակում» է սկսել Իրանի վրա Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին այս հունիսին Կվերաբացվի սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագիրը . «Փաստ»Սկոտչով փակել է փոքրիկ աղջկա բերանը, թաքցրել նրան պայուսակի մեջ ու փախել. արտառոց դեպքԵրկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ»Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հրել և վայր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնի շրջանում Թոշակի բարձրացում ընտրությունների շեմին․ սոցիալական քայլ, թե քաղաքական հաշվարկ «Պարտությունը կառավարման համակարգի հետևանք էր». «Փաստ»Միավորում, որը փոխում է նախընտրական դաշտը Նոր հիդրոգելային ծածկույթը սառեցնում է արևային վահանակները և մեծացնում դրանց հզորությունը«Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ»Փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու է տալիս պատմական ոճիրը. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները փետրվարի 28-ին Ես խոսել եմ Պուտինի հետ․ կցանկանայի, որ այս պшտերազմն ավարտվեր․ Թրամփ Իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկություններ՝ դատարանին.ԿԲ-ի մի կարգադրության հետևանքը. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել գարնան առաջին օրերին․ ձյո՞ւն կլինի Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ»Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ»ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ»Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ»Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված ադրբեջանցու մարմինը հայտնաբերվել է Կասպից ծովում Ես նման առաջարկ չեմ ստացել, բայց ուրախ կլինեի․ Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջոցով միջուկային զենք ձեռք բերելու մասին Ես խոսել եմ Պուտինի հետ․ կցանկանայի, որ այս պատերազմն ավարտվեր․ Թրամփ ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Իսրայել՝ Իրանի հարցը քննարկելու համար Արմանը, Գեյջին․ պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ․ Իլիա Թոփուրիա