Սուրբ Ծնունդը հիշեցնում է այն սիրո և հանդուրժողականության մասին, որոնք պետք է լինեն մեր կյանքի հիմքում․ Արման Վարդանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի’ հայ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Սուրբ Ծնունդը համախմբում է աշխարհի բոլոր քրիստոնյաներին ու հիշեցնում այն սիրո և հանդուրժողականության մասին, որոնք պետք է լինեն մեր կյանքի հիմքում: Այն նաև խթանում է մեր հոգևոր եւ ընտանեկան արժեքների մասին խորհելը՝ սերմանելով համբերություն, ներողամտություն, զորեղ հավատ, միմյանց հանդեպ սեր եւ բարի վերաբերմունք:
Սիրելի՛ հայ ժողովուրդ, թող այս տոնը խաղաղություն բերի մեր երկրին: Աստված պահապան մեր հայ ազգին եւ Հայաստանի Հանրապետությանը:
Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. Ձեզ եւ Մեզ մեծ ավետիս»։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



