ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքներն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի Ջոլանամ-դո նահանգի Մուան օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 175 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



