Գվարդիոլա․ Ես չեմ հանձնվի
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմային ճգնաժամը։
Նախորդ 13 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է միայն 1 հաղթանակ եւ Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո 28 միավորով 7-րդ տեղում է։
«Երբեմն ակնկալում ես, որ ամեն ինչ ավելի արագ կամ ավելի հեշտ կհաղթահարվի, բայց հետո հասկանում ես, որ ավելի շատ ժամանակ է պետք։ Ես չեմ հանձնվի։ Ցանկանում եմ լինել այստեղ եւ շտկել դրությունը։
Հիմա կմեկնենք «Լեսթեր Սիթիի» դեմ խաղին։ Հեշտ չի լինելու։ Կձգտենք լավ խաղ ցուցադրել։ Խաղացողները պատրաստ են։
Ես տեսնում եմ թիմային ոգի, տեսնում եմ, թե ինչ մեծ ջանք են գործադրում ֆուտբոլիստները մարզումների ժամանակ, տեսնում եմ, թե ինչքան կենտրոնացած են նրանք։ Բոլորս էլ ցանկանում ենք վերադառնալ հաղթական ուղի։ Չեմ ցանկանում հիասթափեցնել ակումբին եւ մեր թիմի երկրպագուներին, բայց առայժմ ունենք այսպիսի արդյունքներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































