Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի մեքենա եկավ, վրան գրված PRESS. ով փրկեց ու Հայաստան հասցրեց Շուշիում միայնակ մնացած ռեժիսորին ու դստերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուսուցիչներս հույս ունեին, որ ես գրող կդառնայի, բանաստեղծություններ ունեի, ամաչելով տալիս էի, կարդում էին, գովում էին:

Դաս-դպրոցին զուգահեռ քայլերը Լեոնիդին Լենինականի Շինարարների պալատ՝ դերասան Խաչիկ Ասատրյանի թատերական խումբ տարան: Բռնած ճանապարհը շարունակվեց թատերական ստուդիայում և 1968-ին գյումրեցի տղան դպրոցն ավարտելուց հետո հասավ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ:

«Մի տարի ձայնիս պատճառով չընդունվեցի, դպրոցական տարիներին ձայնս լա՜վ հոգնեցրել էի, բայց արդեն 68-ին ես կարողացա դառնալ ուսանող: Մի պիես գրեցի, բեմադրեցի և ամբիոնն առաջարկեց, որ դերասանականի համար ձայնս խանգարում է, ավելի լավ է տեղափոխվեմ ռեժիսորական բաժին: Համաձայնեցի:Դա հրաշք էր այդ տարիներին: 4-5 հոգի էին ռեժիսորական բաժնում ընդունում և նախապես գիտեին էլ, թե ովքեր են լինելու»:

Լեոնիդ Հարությունյանն այսպես է սկսել ռեժիսորի իր ուղին: Երիտասարդության տարիներն, ասում է, ամենավճռականներն էին կյանքում, երբ ինքնուրույն որոշումներ էր կայացնում ու գնում դրանց հետևից առանց երկմտանքի:

Ինչպես Լեոնիդը Գյումրիից հասավ Արցախ ու դարձավ նրա մի մասնիկը

Գյումրու տիկնիկային թատրոնն իմ դիպլոմային աշխատանքի առաջին թատրոնն է, 1974 թիվն էր:

Մտքերը Լեոնիդին հասցնում են երիտասարդություն, տանում Լենինականի Մռավյանի անվան թատրոն (այժմ՝ Վարդան Աճեմյանի-խմբ), այնտեղից էլ՝ բանակ: Զորացրվելուց հետո՝ 1975-ին հրավիրվեց Արցախ: Երկար մտածելու ժամանակ չունեցավ, ասում է՝ կամ էլ չուզեց մտածել չգնալու մասին:

Երիտասարդ Լեոնիդն Արցախ գնաց ընտանիքի և Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումն ավարտած 12 ուսանողների հետ:

«Երկար ժամանակ այնտեղ երիտասարդություն չկար, մենք առաջիններից էինք, որ մտանք ու Ստեփանակերտի թատրոնը ծաղկում ապրեց: Իրենք էլ էին դա միշտ խոստովանում: Ես ուսանեցի Լենինգրադում, բայց վերադարձա Ստեփանակերտ, դարձա գլխավոր ռեժիսոր, տնօրեն ու գոհ էի, ստեղծագործում էի»:

1988-ի աղետն ու ղարաբաղյան շարժումը Լեոնիդին կրկին ծննդավայր՝ Գյումրի հասցրին: Աղետը նաև նրա հարազատներին խլեց: Երբ փոքր-ինչ վերագտավ իրեն, կրկին քայլեց դեպի Գյումրու տիկնիկային թատրոն և մինչև 1995 թվականը մնաց այնտեղ: 95-ին արդեն Լեոնիդը կրկին Արցախում էր:

«Իմ կապը Գյումրու տիկինիկային հետ միշտ եղել է, հրավիրվելուց հետո ես 2-3 ներկայացում նվերա ստացա այդ թատրոնից, հետս տարա Արցախ և այնտեղ բեմադրեցի»,- ասում է նա:

Լեոնիդն ասում է՝ Արցախի հանդիսատեսը մեծ սեր, նվիրված ու գողտրիկ վերաբերմունք ուներ դեպի թատրոնը:

Եթե Գիշի գյուղում մեր ներկայացումը հաջողվում էր, ուրեմն բարձր մակարդակի ներկայացում էր

«40 տարի ես այնտեղ ապրել ու աշխատել եմ ու միայն լավը կարող եմ ասել: Չտեսնված, նուրբ, գիտակից: Եթե Գիշի գյուղում մեր ներկայացումը հաջողվում էր, ուրեմն դա բարձր մակարդակի ներկայացում էր: Հադրութը չափանիշ էր: Հանդիսատեսը յուրահատուկ խելացի, դատող ու գրագետ էր: Էն ամենահեռավոր գյուղում էնպիսի մարդիկ, հանդիսատես էր հանդիպում, որ մնում էիր ապշած: Բնատուր խելացի ժողովուրդ՝ նվիրված իր հողին»:

Կյանքը Շուշիում հեքիաթի էր նման. անավարտ հեքիաթ բերդաքաղաքը

2007-ին Լեոնիդը մտադիր է եղել վերադառնալ Հայաստան, սակայն առաջարկել են Ստեփանակերտից գնալ Շուշի և նոր թատրոն հիմնել:

Գնացել, արդեն գործող 3 թատրոնները միավորել, հիմնադրել է «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը: Ասում է՝ թատրոնը և մարդիկ իրեն պահեցին Շուշիում, մնաց, ստեղծագործեց ու կապվեց բնությանն ու միջավայրին:

«Երբեք, վատ երազում անգամ չէի մտածի, որ կթողնենք Շուշին: Ես ինձ այնտեղ էի տեսնում: Որ մարդիկ գնում էին, ես նրանց ասում էի՝ իզուր եք գնում, սա ամենաապահով տեղն է: Ու ես մնացի աղջկաս հետ մինչև վերջին օրը: Կյանքը Շուշիում հեքիաթի էր նման, բայց  Շուշիի հեքիաթն անավարտ մնաց»:

Լեոնիդը պատմում է, որ մեկ-երկու անգամ ավտոբուսն եկել, ցանկություն ունեցողներին հասցրել է Ստեփանակերտ, աղջիկը, սակայն, ընդդիմացել, չի ցանկացել հեռանալ: Հայր ու դուստր բոլորին ճանապարհել ու սպասել են նրանց տունդարձի ճամփին: Ասում է՝ դուստրը հեռանալ չէր ուզում, ինքն էլ աղջկան մենակ թողնել չէր կարող:

Ու մնացին:

Այդ օրերին այլ բան չի եղել անելու: Գնացել, ռմբակոծված թատրոնի շենքում անվնաս մնացած իրերը, դեկորներն ու հագուստներն իր չավերված աշխատասենյակ ու ավելի ապահով տարածք է տեղափոխվել, որ երբ ամեն ինչ հանդարտվի, կրկին կարողանան հունի մեջ ընկնել, անցնել գործի:

«Հոկտեմբերի 31-ն էր, իջա քաղաքապետարան, մարդ չկար, զանգեցի քաղաքապետին, ասացի պարոն Սարգսյան ես ու աղջիկս մնացել ենք, կարո՞ղ է մեքենա լինի, մենք էլ երևի դուրս գանք այստեղից: Ասեց պարոն Հարությունյան այլևս դա հնարավոր չէ, Շուշի մտնող ու դուրս եկող մեքենաներ չկան, նույնիսկ Ստեփանակերտ տեղափոխվելն այլևս հնարավոր չէ»:

Հաճախ է Լեոնիդը գնացել ռմբակոծված թատրոն, շրջել շենքում, բացել աշխատասենյակի դուռն ու երկար մտորել իր կյանքի, տեղի ունեցածի, իրեն ու դստերը սպասվող կյանքի մասին: Վստահ է եղել, որ մղձավանջը շուտով ավարտվելու է, հեռացածները վերադառնալու են:

«Մի անգամ երբ գնացի թատրոն, ուզեցի ներս մտնեմ՝ տեսա բանալին մոռացել եմ: Մոտիկ մի շենքում եղբայրներ կային, մեկ էլ իրենք էին մնացել, գնացի իրենց մոտ,  տղաներից մեկը քիչ հետո եկավ թե՝ գիտեք, թատրոնի շենքը էլի ռմբակոծվեց: Երբ դուրս եկանք, տեսանք, որ իմ աշխատասենյակն այլևս չկա: Սա հրաշք էր, որ ես բանալի չունեի ու ներս չէի մտել, այլապես հիմա չէի լինի»,- պատմում է Հարությունյանը:

Մի մեքենա եկավ, վրան գրված PRESS. ով փրկեց ռեժիսորին ու դստերը

Հաջորդ օրը Լեոնիդը կրկին քայլել է դատարկված Շուշիի փողոցներով, մտել շենքերի նկուղներ, որ տեսնի՝ հո մարդիկ չկա՞ն մնացած:

«Մեկ էլ դիմացից մի մեքենա եկավ, վրան գրված՝ PRESS: Տղան զինվորական հագուստով էր: Բարևեց, ասաց՝ հորեղբայր Ֆրանսիայից ժուռնալիստներ էի բերել, հիմա ինձ մոտ սնունդ կա, ուզում եմ ձեզ տամ, չե՞ք նեղանա: Ասի տղաս, ամեն ինչ էլ ունեմ, բայց ես ու աղջիկս մնացել ենք: Եթե գաս, համոզենք, որ դուրս գա, խնդրում եմ մեզ հետդ տար Երևան:

Ասեց՝ գնանք: Աղջիկս էլի դիմադրում էր: Զինվորական հագուստով այդ տղան ասաց՝ 3 րոպե ժամանակ եմ տալիս, եթե գալու եք՝ եկեք, եթե ոչ՝ ես գնալու եմ: Ու 4 կողմը ռմբակոծություն էր: Զոռով, մի կերպ աղջկաս դուրս հրելով, հագի խալաթով ու հողաթափերով, ես էլ՝ ինչ հագիս կար, դուրս եկանք, դուռը փակեցինք ու հեռացանք: Շուշիից երբ դուրս եկանք՝ նոր զգացի, թե մենք ինչի մեջ էինք: Չորս կողմում գնդակներ էին սուրում, մեքենան շատ արագ էր գնում, աջից անդունդ էր, ձախից՝ Շուշիի ժայռապատը:

Ու քար լռությամբ, ամեն մեկս զգալով վտանգը այլևս ոչինչ չասացինք: Երբ դուրս եկանք Երևան տանող ճանապարհ, նոր խորը շունչ քաշեցինք: Անհավատալի էր, բայց փրկված էինք: Վերջում պարզվեց, որ այդ տղան ԱԳՆ-ի թարգմանիչ-վարորդն է, ծնունդով Գյումրիից: Ոնց որ Աստված նրան ուղարկած լիներ մեզ համար»:

Երկու տեղում կարող եմ ապրել՝ կամ Գյումրիում, կամ՝ Շուշիում

Այս պահին հստակ անելիք չունի ռեժիսորը: Գյումրու տիկնիկայինի տնօրենի հրավերով Կարլո Գոցիի «Սիրո 3 նարինջ» հեքիաթն է բամադրել Ամանորի նախաշեմին: Ասում է՝ եթե ուզեն՝ իր խելքն ու փորձը կրկին պատրաստ է ներդնել ու աշխատել:

76-ամյա Լեոնիդն արտերկրում ապրող երեխաներ ունի: Ասում է ոչ մեկի մոտ տեղափոխվելու մտադրություն չունի: Իրեն տրված վկայագրով Գյումրիում բնակարան է գնել, ուզում է վերանորոգել, ապրել, կյանքը նորից վերադասավորել: Արտերկիրը նրան երբեք չի հրապուրել:

«Ես երկու տեղում կարող եմ ապրել՝ կամ Գյումրիում, կամ Շուշիում: Իմ ծննդավայրը չէ, բայց թանկ է ինձ համար»,- զրույցը եզրափակում է Լեոնիդ Հարությունյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն