Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փաստ» թերթի բացառիկ հարցազրույցը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:
 
-Պարոն Կարապետյան, վերջին տարիները Հայաստանի համար բուռն են իրադարձությունների առումով, ցավոք, հիմնականում ոչ դրական իրադարձությունների: Ավարտվում է 2024 թվականը: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ Ձեր գնահատականին՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին մեր երկրի համար:
 
-Ցավոք սրտի, Հայաստանի համար դրական նորություններ չկան՝ հաշվի առնելով այն, որ 2023 թվականին կորցրեցինք Արցախը։ Մեր կառավարությունն արցախցիների նկատմամբ իրեն շատ վատ է դրսևորում՝ հատկապես մեր նախնյաց հողերը հանձնելուց հետո։ Փոխանակ արդարանան, որ չկարողացան պահել Արցախը, Հայաստանի իշխանությունները սկսեցին ասել, որ իրենք ճիշտ են արել, որ հանձնել են Արցախը: Մենք հանձնեցինք մեր պատմական տարածքը, մեր հոգին՝ Արցախը։ Մենք շարունակում ենք կորցնել մեր հողերը, մեզ հետ ոչ ոք չի նստում բանակցությունների սեղանի շուրջ։ Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր։ Իսկ եթե դու ներկայանում ես որպես հյուր, ուրեմն չես կարող լուրջ հարցեր լուծել։ Դու ուղղակի մասնակից ես. կարող ես լսել խոսակցությունները, հեռախոսով զբաղվել, խաղալ: Շատ ցավալի է, բայց մեր վիճակը շարունակում է մնալ ծանր։
 
-Այս տարի Դուք հիմնադրեցիք «Համահայկական ճակատ» կուսակցությունը, Ազգային հպարտության տրիբունալը, և, ընդհանրապես, Դուք և Ձեր թիմը բավականին ակտիվ էիք: Ի՞նչ կարողացաք անել 2024 թվականին, և ամենակարևորը՝ ի՞նչ չհասցրեցիք:
 
-Ամենակարևոր բանը, որ արել ենք, «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումն էր, այն տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Հռչակագրի օրը (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրըխմբ.): Մենք կարողացանք համոզել ամբողջ աշխարհի հայերին, որ նրանք ստեղծեն Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի որոշումը և ակտիվորեն աշխատում ենք այդ որոշման վրա: Այս տարի՝ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումից հետո, մենք ակտիվորեն սկսել ենք աշխատել, կազմակերպել ենք գիտագործնական համաժողովներ, կլոր սեղաններ, ակցիաներ, ելույթ ենք ունենում ԶԼՄ-ներում: Մենք ստեղծում ենք նոր քաղաքական ուժ։ Ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցով մենք նամակներ ենք գրել Նիկոլ Փաշինյանին և ԱԳՆ-ին։ Ցավոք սրտի, թիվ մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, չի պատասխանել մեր նամակներին։ Բայց մենք տանում ենք լուրջ աշխատանք այդ ուղղությամբ: Պետք չէ նստել փողոցում, սրճարաններում և այլն ու հետևել մեզ: Հրավիրում ենք, եկեք դիտեք և լսեք, կարող եք նաև մասնակցել:
 
«Համահայկական ճակատ» կուսակցությունը 98 տոկոսով կատարել է այս տարվա աշխատանքային պլանը: Մենք այնքան լավ ենք աշխատում, որ ԱԱԾ-ն մեր գրասենյակի մոտ «կրպակ» է դրել և հետևում է մեզ։ Չկա մի միջոցառում, որ նրանք հեռվից մեզ չհետևեն։ Ուզում եմ ասել, որ պետք չէ հեռվից նայել, մենք պատրաստ ենք պաշտոնապես հրավիրել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեզանով, մենք պատրաստ ենք հրավեր ուղարկել ՀՀ ԱԱԾ-ին և մյուս համանման կառույցներին։ Բայց երևի թե չսպասենք նրանց պատասխանին այս առաջարկին, ամենայն հավանականությամբ՝ կմտածենք և նրանց պաշտոնական հրավեր կուղարկենք։ Կհրավիրենք նաև այլ միջոցառումների, որոնք կազմակերպում են շարժումն ու «Համահայկական ճակատ» կուսակցությունը: Մենք թաքցնելու բան չունենք։ Դեկտեմբերի 25-ին կազմակերպել ենք «Աշխարհաքաղաքականությունը և Հայաստանի ապագան» գիտագործնական կոնֆերանսը. ինձ տեղեկացրել են, որ մերոնք արձանագրել են նրանց ներկայությունը, չպետք է մոռանալ, որ մեր կուսակցության մեջ էլ կան հետախույզներ։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ գոհ եմ մեր թիմի աշխատանքից։ Լավ է, որ մեր ժողովրդի հետ ոչ մի վատ բան չի պատահել, բացի նրանից, որ մեր հողերը հանձնել են։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, 2025 թվականը մերն է լինելու, վստահությամբ եմ խոսում այդ մասին։
 
- Քանի որ խոսվեց Ազգային հպարտության տրիբունալի մասին, ապա հետաքրքիր կլիներ իմանալ՝ ի՞նչ փուլում է նրա գործունեությունը:
 
-Հայաստանի ազգային հպարտության տրիբունալն ուսումնասիրում է Հայաստանի կառավարության գործունեությունը, որը չի աշխատում ի շահ Հայաստանի, այլ աշխատում է մեկ անձի համար:
 
-Պարո՛ն գեներալ, Դուք ոչ մեկ անգամ քննադատել եք այս իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը: Իրականում նրանք հեռանո՞ւմ են Ռուսաստանից, թե՞ Արևմուտքին ցույց են տալիս, որ հեռանում են:
 
-Իմ կարծիքով, պետական գործիչը պետք է հասկանա, որ կան ցանկություններ, բայց և կան փաստեր, որոնց հետ չես կարող հաշվի չնստել։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ այդ խաղերը Արևմուտքի հետ վերաբերում են ֆինանսներին։ Ի վերջո, երբ լուրջ խնդիրներ ունեք, ինչո՞ւ եք օգնության համար վազում Ռուսաստան, ԵԱՏՄ։ Այդ դեպքում գնացեք ու ձեր հարցերը լուծեք Արևմուտքում։ Այս մարդիկ չգիտեն, թե ինչ են անում: Նրանք գնում են այնտեղ, որտեղ փող կա։ Այսօր Հայաստանի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է։ Բայց, որպես կանոն, ով մտածում է այդ չափանիշներով, վատ ավարտ ունի իր գործունեության մեջ։ Ես կարծում եմ, որ այդ թիմը չգիտի, թե ուր է գնում։ Չեմ ուզում գնահատական տալ այդ նեղացած մարդկանց՝ ինչ են ուզում կամ չեն ուզում։ Ես գիտեմ մեր ծրագրերը ապագայի համար, գիտեմ, որ մենք կհասնենք մեր նպատակներին։ Եվ մեր ժողովուրդը ապահով է լինելու և լավ է ապրելու։
 
-Գրեթե բոլոր ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանի փրկության ելքը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի շուտափույթ հեռացումն է: Դուք էլ բացառություն չեք: Արդյո՞ք այդքան հեշտ բան է իշխանափոխությունը, և ի՞նչ պետք է անել այս իշխանություններից ազատվելու համար:
 
 
-Մենք այլ քաղաքական կուսակցություններից տարբերվում ենք նրանով, որ որևէ մեկին պաշտոնից հանելու նպատակ չունենք։ Մեր նպատակը Հայաստանի պետականության պահպանումն է, երկրի զարգացումը, հայ ժողովրդի գոյությունն ու անվտանգությունը: Հայաստանի ներկայիս կառավարության հետ ճանապարհը խանգարում է մեր պետականության զարգացմանը։ Ուրեմն, մենք պետք է հաղթենք ներկայիս կառավարությանը։ Երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինի.
 
1. Որ պետք է գնդակահարի ինքն իրեն։
 
2. Որ ժողովուրդը նրան կոչնչացնի։
 
3. Որ նրա հուշարձանը կկանգնեցվի Հրապարակում՝ Լենինի նախկին հուշարձանի տեղը։
 
Այս երեք ուղին է սպասում ցանկացած առաջնորդի, որը կգա որպես երկրի ղեկավար: Եթե ուշադիր նայեք, ապա երեքից երկու ուղին հանգեցնում են մահվան: Մենք պետք է ընտրենք կիրթ, ուժեղ մարդ, որը կկարողանա հաշվի առնել գործողությունների հետագա բոլոր քայլերը՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Նրանց համար, ովքեր մտադիր են գալ իշխանության, ամենակարևորն այս է՝ անհրաժեշտ է այսօր արդեն իմանալ, թե ինչ ես պատրաստվում անել։ Եթե դա վերաբերում է «Համահայկական ճակատ» շարժմանը, կգա ժամանակը, և դուք կտեսնեք, որ մենք իշխանության գալուց հետո չենք սկսի ուսումնասիրել, թե ինչ անենք։ Մենք ունենք գործողությունների ծրագիր, գիտենք մեր հետագա քայլերն ու անելիքները։ Մենք ունենք լայնածավալ գործողությունների ծրագիր Հայաստանի անվտանգության, առողջապահության, տնտեսության և այլ ուղղություններով։
 
-Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը գուցե չսպասի հերթական ընտրություններին, և դրանցից մի քանի ամիս առաջ ընդդիմադիր ուժերին անակնկալի բերելու նպատակով արտահերթ ընտրություններ կազմակերպի: Հերթական, թե արտահերթ՝ Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին, թե՞ որոշում դեռ չունեք:
 
- Հայաստանի բոլոր պետական միջոցառումներին մենք մասնակցելու ենք։ Բայց իմանալով Նիկոլ Փաշինյանին՝ պետք է նշեմ, որ նա շատ է սիրում իր աթոռը, դրա համար էլ երբեք այդ քայլին չի գնա, դա քիչ հավանական է։
 
-Ամփոփելով՝ կա՞ հարց, որը չտրվեց, բայց որին կցանկանայիք պատասխանել կամ գուցե տարեվերջյան Ձեր խոսքն ուղղել մեր ժողովրդին «Փաստի» էջերից...
 
-Շատ հարցեր կան, որոնք կարելի է հնչեցնել, սակայն չցանկացա վատնել մեր ընթերցողների ժամանակը։ Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին գալիք Նոր տարվա՝ 2025 թվականի առթիվ։ Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն, առողջություն և ընտանեկան երջանկություն:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթներըԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանՈր հասցեներում ջուր չի լինի Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառըԻրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Ինչպե՞ս է թմրшնյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում․ մանրամասներ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմեն Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել. տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԹրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankTurkish Airlines-ի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է առանց ուղևորների մի մասի Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվшծից կամուրջ է փլnւզվել Ժողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ