Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պաշտոնանկությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ:
Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սա միակ պաշտոնանկությունը չէ. «տոմսային» գործընթացի հետ կապված քաղաքապետարանում նոր «գլուխներ են թռչելու»:
Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, որը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



