Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024թ. ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ /խմբ/) 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8,000 հատից ոչ ավելի ծավալով, որից 200 ընկերության կողմից ներկրվել է 2,353 մեքենա, իսկ 4,559 ֆիզիկական անձանց կողմից՝ 5,647 մեքենա:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:

Tert.am-ը էլեկտրական շարժիչով մեքենա ներկրող ֆիզիկական անձանցից բողոք էր ստացել, թե խոշոր ընկերությունները 2025 թվականի համար 0 տոկոս մաքսատուրքով էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներկրում, հետո մաքսատուրքը հաշված, ավելի թանկ վաճառում այստեղ՝ ՀՀ-ում:

Նշենք, որ Կառավարության որոշմամբ, 2025 թվականից առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծվող 8,000 մեքենաներից 5,000-ը կներկրեն ընկերությունները, 3,000-ը՝ ֆիզիկական անձինք:

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու համար, թե քանի էլեկտրական շարժիչով մեքենա է ներկրվել 2024-ի ընթացքում, դրանցից քանիսն են ներկրել ֆիզիկական անձինք, քանիսը՝ ընկերությունները: Ինչպես նաև փորձել է հասկանալ, եթե բաժանումը՝ մեքենաներից 5,000 ընկերություններն են ներկրել, 3,000-ը՝ ֆիզիկական անձինք,գործելու է 2025-ից, ապա 2024-ին ընթացակարգն ինչպե՞ս է եղել:

ՊԵԿ-ի պատասխանից պարզ է դառնում, որ 2024թ-ի ընթացքում ֆիզիկական անձինք ավելի շատ էլեկտրական շարժիչով մեքենա են ներկրել, քան ընկերությունները, ինչը 2025-ի համար կանխվել է կառավարության որոշմամբ:

Եվ այսպես, ՊԵԿ-ից նշել են, որ ՀՀ կառավարությունը 28.12.2023 թ. ընդունել է «2024 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հատատեկլու մասին» (10.102024թ. թիվ 1589-Ն որոշման խմբագրությամբ) թիվ 2307-Ն որոշումը, որով սահմանված է, որ 2024թ. ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8,000 հատից ոչ ավելի ծավալով:

ՀՀ կառավարությունը 28.11.2024թ. ընդունել է «ՀՀ տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրասնպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 1876-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողը օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև կիրառվում է 2024 թվականի ընթացքում ներմուծված և 2025 թվականի ընթացքում ձևակերպվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Ըստ այդ որոշման առաջին կետի՝ ՀՀ տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ, որպես, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար բացթողումը 2025 թվականի ընթացքում թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8000 հատից ոչ ավելի քանակով, որից՝ 1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 5000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծումը թույլատրվում է սույն կետի 2-րդ ենթակետում (ստորև)չնշված սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց). 2)ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 3000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծումը թույլատրվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյկետներին:

Նշենք նաև, որ ըստ նույն որոշման 2-րդ կետի՝ որոշմամբ, 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից օգտված սուբյեկտները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները՝ նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից:

Ըստ ՊԵԿ-ի՝ 2024 թվականի մինչև դեկտեմբերի 18-ի դրությամբ,  8703 80 000 2 ծածկագրով ՀՀ ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները 200 ընկերության կողմից ընդհանուր թվով եղել է 2,353 հատ, որից՝ Չինաստան՝ 1,680, ԱՄԷ՝ 430, Հոնկոնգ՝ 126, Վրաստան՝ 42, Միացյալ Նահանգներ՝ 40, Գերմանիա՝ 25, Բելգիա՝ 2, Կորեա՝ 3, ԻԻՀ՝ 2, Շվեյցարիա՝ 1, Չեխիայի Հանրապետություն՝ 1, Ֆրանսիա՝ 1:

4,559 ֆիզիկական անձից էլեկտրամեքենաներ ընդհանուր թվով ներկրել է 5,647, որից Միացյալ նահանգներ՝ 3,624, Չինաստան՝ 969, ԱՄԷ՝ 642, Վրաստան՝ 245, Գերմանիա՝ 82, ԻԻՀ՝ 54, Բելգիա՝ 9, Ճապոնիա՝ 7, Կորեա՝ 3, Իտալիա՝ 2, Կանադա՝ 2, Անհայտ երկիր՝ 1, Բուլղարիա՝ 1, Էստոնիայ՝ 1, Նիդերլանդներ՝ 1, Նորվեգիա՝ 1, Շվեդիա՝ 1, Չեխիայի Հանրապետություն՝ 1, Ֆրանսիա՝ 1:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը