Ես ծնվել եմ առանց ձեռքերի, բայց կարողացել եմ իրականացնել ռեալիստական նկարներ անելու իմ երազանքը
ՖՈՏՈ
Blognews.am-ը գրում է.
23 ամյա լեհ նկարիչ Մարիուս Կեզիերսկին ռեալիստական ու հիպերռեալիստական նկարներ է ստեղծում, հիմնականում դիմանկարներ։ Նկարիչը նշում է, որ իր արվեստը յուրահատուկ է նրանով, որ նա դրանք ստեղծում է, առանց ձեռքեր ունենալու։
...բայց իմ հաշմանդամությունը չի ենթադրում, որ ես չեմ կարող ապրել իմ հրաշալի կյանքը։ Դա չի նշանակում, որ ես պետք է մոռանամ իմ երազանքները։ Արվեստն իմ ապրելակերպն է արդեն 7 տարի։ Այդ ժամանակվանից ի վեր ես 700-ից ավելի նկարներ եմ ստեղծել՝ 15,000 ժամ ծախսելով։ Վիեննայում 2013թ․-ին ես երկու անգամ արժանացել եմ «Լավագույն գլոբալ արտիստ» մրցանակին։
Ես մասնակցել եմ ցուցահանդեսների Կրակովում, Վիեննայում, Օքսֆորդում, Վրոկլավում և այլ վայրերում։
Վերջերս ես ճամփորդում էի Եվրոպայում ու նմարում Բեռլինի, Ամստերդամի, Լոնդոնի, Փարիզի, Բարսելոնայի, Միլանի, Վենետիկի, Հռոմի, ու Աթենքի փողոցներում։
Ես ցանկանում եմ ոգևորել ու ներշնչել մարդկանց՝ ցույց տալով, որ սահմանները միայն մեր մտքում են։
Ինքնանկար






















































