Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հատուկ խմիչք հատուկ տոների համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որպես կանոն՝ դեկտեմբերի սկզբին որոշ երկրների խանութների դարակներում հայտնվում է սեզոնային գարեջրի ամենահայտնի տեսակներից մեկը։ Խոսքը Սուրբծննդյան մուգ գարեջրի՝ Tuborg Christmas Brew-ի մասին է։ Այս գարեջրի հայտնվելն արդեն իսկ շատ եվրոպացիների համար Սուրբծննդյան (նաև Ամանորի) ավանդույթ է դարձել։ Սուրբծննդյան տուբորգը խիտ բուրմունքով կիսամուգ գարեջուր է։ Այն եփում են գարու ածիկից։ Դրանում ալկոհոլի պարունակությունը կազմում է 5,6 %։

Այս գարեջուրն ստեղծվել է Carlsberg ընկերության գարեջրագործների կողմից 1981 թվականին և վերջին երեք տասնամյակի ընթացքում այն այնքան տարածված է, որ Դանիայում նույնիսկ արդեն նշում են J-օրը (նորվեգական Julebryg-ից՝ Սուրբծննդյան գարեջուր): Դանիացիները սկսել են նշել այդ տոնը սկսած 1990 թվականից, և այն շատ արագ դարձել է Սուրբծննդյան տոների մի մասը։ Վերջերս այդ տոնը (J-օրը) դարձել է միջազգային։ Այն նշվում է Իսլանդիայում, Գրենլանդիայում և Շվեյցարիայում։ Հավանական է, որ ժամանակի ընթացքում այդ ավանդույթը արմատավորվի նաև այլ երկրներում: Նշենք, որ դա հեռուն գնացող «մարքեթինգային» քայլ է։ Արդեն 2008 թվականին J-Day բառը մտել է դանիական բառարան։ Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Carlsberg ընկերությունը շատ զգայուն է «ավանդական Սուրբծննդյան (կամ՝ Ամանորի) ըմպելիքի» կերպար ստեղծելու հարցում։ Օրինակ՝ 2003 թվականից ի վեր ավանդույթ է դարձել գարեջուրը լցնել նոյեմբերի առաջին ուրբաթ երեկոյան ուղիղ ժամը 20:59-ին։ Այդ պահին Կոպենհագենի փողոցներով սկսում են վազել ձիաքարշ սայլերը, որոնք այդ «տոնական» ըմպելիքը հասցնում են բազմաթիվ փաբեր ու սրճարաններ։ Շշալցման սկիզբը նշվում է քաղաքի բազմաթիվ փաբերում խնջույքներով, որտեղ բրենդային սայլեր են ժամանում և բոլորին հյուրասիրում թարմ գարեջրով։

Մեկ այլ ավանդույթ եղել է շշերի և ալ յումինե տարաների ձևավորման մեջ կապույտ գունային սխեմայի, ինչպես նաև Սուրբծննդյան տարբերանշանի օգտագործումը: Սուրբծննդյան կապույտ պիտակը վերցվել է 1979 թվականին Carlsberg-ի կողմից թողարկված Սուրբծննդյան բացիկից: Այն այնքան հայտնի է դարձել, որ երկու տարի անց, երբ մշակվում էր նոր արտադրանքի դիզայնը, առանց երկար մտածելու դա է հիմք ընդունվել։ Կապույտ ապակե շշերը բավական անսովոր տեսք ունեն: Այսօր այդ դիզայնը դուրս է եկել գարեջրի դիզայնից և տարածվել ամանորյա բազմաթիվ իրերի վրա:

Նշենք, որ կապույտ մուշտակով Ձմեռ պապը դանիացիների համար նորմա է։ Եվ չնայած այդ գարեջուրը տարեկան ընդամենը մի քանի շաբաթ է վաճառվում, Դանիայում վաճառքի ծավալով այն չորրորդ տեղում է։ Նա իր հետևում է թողել այնպիսի հայտնի և ընդունված գարեջրեր, ինչպիսիք են Tuborg Green-ը կամ Classic-ը, որոնք, ի դեպ, վաճառվում են ամբողջ տարվա ընթացքում:

Իսկ ընդհանրապես, Սուրբծննդյան գարեջուրը օրինակ է այն բանի, որ մեր ժամանակներում էլ են ձևավորվում տոներ և ավանդույթներ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջ