«Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաներոււմ Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Արման Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վիրավորվել են 3 հոգի, ովքեր հոսպիտալացվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործեր նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



