Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհավատալի արագությամբ անցավ 2024-ը, ու նորից Ամանոր է՝ նախատոնական պատրաստություններով, չգնված նվերների որսով, էկզոտիկ մթերքների մրցավազքով ու խոհարարական փայլատակումներով։ Իսկ քանի որ այս նյութը գրողը, թարգմանողը, հրապարակողն ու ընթերցողը հիմնականում աշխատավոր հասարակ մարդիկ են ու կարոտ են հանգստի, եկել ենք մի քանի կարևոր նախատոնական խորհուրդ-հիշեցումներով։

1․ Նվերների շուրջ ավելի երկար մտածեք։ Պետք չէ գնել անպետք ու աննպատակ իրեր զուտ տուփը լցնելու համար, պետք չէ նաև նվիրել այն, ինչը վստահ չեք, որ դուր կգա։ Հիշեք պատասխանատու սպառման ու մինիմալիզմի մասին, ու միշտ վարվեք այնպես, որ ձեր նվերի մասին չասեն՝ «հիմա ես սա ու՞ր դնեմ»։ Ավելի լավ է նվիրել մեկ փոքր ու արժեքավոր իր, քան տասը կտորից բաղկացած փառահեղ-գունավոր տուփեր, որոնց պարունակության կեսը զարդարանք է ու երբեք պետք չի գալու։

2․ Մի՛ գնեք անհարմար, թանկ ու ճոխ շորեր տոնական օրերի համար։ Կամ էլ՝ գնեք, բայց դրանք մի կրեք նրբաբլիթներ ու տոլմա տաքացնել-թարմացնելու անվերջ շրջապտույտի ընթացքում։ Դրանք թողեք կորպորատիվների ընթացքում գործընկերներին ապշահար անելու համար։ Իսկ տնային հողաթափերը փայլուն թեփուկավոր հագուստի հետ հաստատ չեն համադրվում։

3․ Տոներն ավելի կարճ են, քան կարող եք պատկերացնել, եթե, իհարկե, մեկամսյա արձակուրդ չեք վերցրել։ Սա նշանակում է, որ պետք չէ Նոյյան Տապանի մասշտաբներով պատրաստվել երեք-չորս օրվա համար։ Ոչինչ չի պատահի, եթե չորս աղցանի փոխարեն պատրաստեք երկուսը, հինգ նախուտեստի փոխարեն նախատեսեք երեքը, իսկ սեղանին փռված տխուր գոճու փոխարեն պարզապես համեղ տաք ուտեստ լինի։ Փորձել ենք, գիտենք, և ոչ ոք մեզ ամոթանք չի տվել։

4․ Ինչու՞ առհասարակ տանջվել ու պատրաստել, եթե պատրաստելը ձեր ամենամեծ տաղանդը չէ։ Հատկապես, եթե կա հնարավորություն պատվիրելու բոլոր ամենասիրելի ուտելիքները՝ սիրված ռեստորաններից ու սրճարաններից։ Սկսած մսային տաք ուտեստներից մինչև թեթև աղցաններ, արևելյան քաղցրավենիքից մինչև ամենատարածված տորթեր ու թխվածքներ, կարելի է հանգիստ խղճով պատվիրել Yandex Eats-ից, վճարել IDBank-ի կցված ցանկացած քարտով, ստանալ 1% idcoin ու անցկացնել ազատ ժամանակը սիրելիների հետ։ Իսկ կուտակված idcoin-երը կարող եք օգտագործել հենց սիրելիների հետ։ Այս առաջարկը գործում է մինչև 2025թ․ հունվարի 31-ը։

Վերջում մեզ մնում է միայն հիշեցնել, որ ամանորյա ու սուրբծննդյան տոները սիրո ու ընտանիքի մասին են, ոչ թե ուտելիքի։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին»