Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի ամենանշանակալի իրադարձություններից մեկը, եթե ոչ ամենանշանակալին, համարվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, երբ նա Կիրանցից մի քանի օրվա ընթացքում եկավ, հասավ մայրաքաղաք, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները, այդպես է կարծում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
 
«Շատերի գնահատմամբ, Սրբազանը մոտ էր այն նպատակին, որի մասին խոսեց մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ, այսինքն՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններին: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ վերջնարդյունքում չստացանք այն, ինչի մասին խոսվեց մայիսի 9ին, բայց մի քանի կարևոր արձանագրում եղավ: Կար գնահատական, որ ժողովրդի համար մեկ է, էլ փողոց դուր չի գա, իշխանություններն ինչ ուզում, անում են: Ոչ, տեսանք, որ եթե կարողանում ես ճիշտ կոճակի վրա սեղմել, ժողովրդի ինքնագիտակցության մեջ ճիշտ կոդերը արթնացնել, մարդիկ դուրս են գալիս փողոց, ավելին՝ պատրաստ են գործողությունների։ Երկրորդ՝ 2018 թվականից հետո երկար ժամանակ այդ միֆը կար, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը պայմանավորված է նաև որոշակի հանրային աջակցությամբ: Այդ միֆը փլուզվեց, տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում փողոցի աջակցությունը:
 
2021 թվականին, երբ եղավ Գլխավոր շտաբի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը կոնտր միտինգ իրականացրեց, մարդկանց հավաքեց Հանրապետության հրապարակում, ճիշտ է՝ օլիգարխների օգնությամբ և այլն, բայց, այնուամենայնիվ, հանրային տրամադրությունները չափող ինչ- որ քայլ փորձեց կատարել: Սրբազանի շարժման պարագայում դա չկարողացավ անել: Ճիշտ է, շարժումը չհասավ իր վերջնանպատակին, բայց տեսանք, որ իշխանությունը ռեսուրսներ չունի, որ կարողանա հանրության լայն շերտերը մոբիլիզացնել: Սա չափազանց կարևոր նկատառում է: Որքան էլ պարադոքսալ հնչի, 2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն ընտրական լեգիտիմությունը, այսինքն՝ կեղտոտ կերպով ընտրությունները դեռ չեն կեղծել: Նախկինում ունեինք նախընտրական կեղծիքների ահռելի մեքենա, որը հանգեցրել էր նրան, որ 2018 թվականի դրությամբ մարդիկ քաղաքական գործընթացների վրա ազդելու այլ մեխանիզմ, քան փողոց դուրս գալը, չունեին։ Այս իշխանությունները հետընտրական կեղծիք են անում: Ամենավառ օրինակը Գյումրիում տեղի ունեցածն է, որը քաղաքագիտական և քաղաքական նորմերից դուրս երևույթ էր: Մի խմբակցության հանեցին ավագանուց, ինչ-որ անհասկանալի փրայմերիզ արեցին:

Պարադոքսն այն է, որ դրա ընթացքում մարդը, որն ավելի քիչ ձայն է հավաքել, քան նա, որն այս պահի դրությամբ զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնը, ըստ էության ավելի շատ ձայն է ստացել, քան դրանից հետո մարզպետ նշանակվածը: Բայց Փաշինյանն այս քայլին էլ գնաց։ Գլոբալ առումով մնացած միակ հենարանն ընտրական որոշակի լեգիտիմությունն է: Չեմ ասում, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ստացած 680 հազար ձայնը նրա «մաքուր» քվեներն են: Հասկանում եմ, որ Հայաստանում դա հիմա ընդունված չէ ասել՝ հաշվի առնելով մի շարք քաղաքական հանգամանքներ, բայց, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը շատ մեծ լումա ուներ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հարցում: Մի շարք այլ բաներ ևս չկան: 2021 թվականին Փաշինյանը երկու խոստման հիման վրա էր գալիս իշխանության՝ խաղաղություն և թալանի հետբերում: Ոչ մի բան չարեց, այս մարդն այդ լեգիտիմության փշրանքների վրա է մնացել։ Այլ հարց է, որ մինչ այս պահը դեռ չի ձևավորվել այն այլընտրանքը, որը կկարողանար կապիտալիզացնել Փաշինյանի լեգիտիմության սնանկությունը»,-նշում է Մաթևոսյանը:
 
Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա մեր զրուցակիցը նշում է. «Տարվա ընթացքում հետաքրքիր մի դեպքի ականատես եղանք, որ այն մարդը, որն աշխատում է նախագահ, հստակ դեդլայն նշեց՝ չորս շաբաթ ունենք «Խաղաղության պայմանագրի» տեքստը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու համար: Դա մինչ Բաքվում կայացած COP29-ն էր: Թիվ մեկ թեման, որի մասին իշխանությունները խոսում են, «Խաղաղության պայմանագիրն» է: 2024 թվականն այս առումով կորսված տարի է: Ոչ միայն չունենք «Խաղաղության պայմանագիր», այլև 2024 թվականի ավարտին խաղաղությանն ավելի մոտ չենք, քան կայինք տարվա սկզբին: Ինչի՞ մասին էր Ալիևի վերջին հարցազրույցը, մոտավորապես սա էր՝ «հարգելի տիկնայք և պարոնայք, ճիշտ է, ֆորմալ ասում ենք, որ 17 կետանոց պայմանագրից 15-ը համաձայնեցված է, երկու կետ է մնացել, բայց պահանջների փունջ կա, որոնք պետք է կատարեք, և հետո, հնարավոր է, կստորագրենք «Խաղաղության պայմանագիրը», հնարավոր է՝ ոչ»: Իսկ այդ պայմանների շարքը շատ մեծ է՝ սկսած երեք հարյուր հազար ադրբեջանցի Հայաստան տեղափոխելուց, վերջացրած Մինսկի խմբի լուծարմամբ, Հայկական բանակի լուծարմամբ, «Զանգեզուրի միջանցքով» և այլնով: 2020 թվականի պատերազմից հետո պետք է լծված լինեինք վերականգնվելուն: Այս տարին էլ կորցրեցինք, ո՛չ բանակի վերակառուցում իրականացրեցինք, ո՛չ դիվանագիտական առումով հասանք այն բաղձալի նպատակին, որ իշխանություններն էին ներկայացնում, այն է՝ եթե հրաժարվում ենք ռուսական անվտանգային հովանոցից, պետք է այլ հովանոց գտնենք, որի օժանդակությամբ էլ կվերականգնվենք: Դա էլ չարեցինք: Վերջում էլ իմացանք, որ Էրդողանը միջնորդ է բանակցություններում: Որպես պետություն կորցրել ենք 2024 թվականը: Հայաստանը 2024 թվականին ևս մեկ քայլով մոտեցավ նրան, որ Հայաստանի ղեկավարությունը կստորագրի նմանատիպ փաստաթուղթ, որը 2023 թվականի սեպտեմբերին ստորագրեց Սամվել Շահրամանյանը Արցախի պետականության լուծարման մասին: Լավ բան չեմ ասում, բայց սա է իրականությունը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
 
Հայաստանի իշխանություններն անցնող տարում որևէ քայլ արեցի՞ն արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի, գերիների տուն վերադարձի մասով: «2024 թվականին Հայաստանի իշխանությունները չեն կորցրել որևիցե հնարավորություն Արցախը հերթական անգամ ճանաչել Ադրբեջանի մաս: Բոլոր պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանից Ալեն Սիմոնյան ու Վահագն Խաչատուրյան, պարբերաբար խոսում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Մեկն էլ վերջերս ասաց՝ 30 տարի մեզ ստիպել են սիրել մի բան, որը մերը չէր: Արցախահայերի վերադարձի մասով պատասխանեմ՝ մի փոքր էմոցիա և անձնական վերաբերմունք դնելով: Արմատներով Արցախից եմ։ Շատ եմ ուզում գնալ Արցախ՝ իմ պապի և տատի տուն, բայց գիտեմ մի շատ պարզ բան՝ եթե Հայաստանը չլինի, չենք կարող Արցախի մասին խոսել: Հիմա Հայաստանի՝ լինելչլինելու հարց է դրված: Ալիևի վերջին հարցազրույցը նրա մասին էր, որ նա Թեհրանին ու Մոսկվային փորձում է համոզել՝ «հարգելիներ, սիրելի և պաշտելի իրանցիներ և ռուսներ, որ հարձակվենք Հայաստանի վրա, դա ձեր դեմ չենք անում, դա սորոսականների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դեմ ենք անում»: Սա ասում է այն մարդը, որն Արևմուտքում նշում է, որ Ադրբեջանը փաստացի ՆԱՏՕ-ի անդամ է, կամ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունն Ադրբեջանը դիտարկում է որպես գործիք Իրանի և Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Այդ մարդը, օգտագործելով ռուսական լրատվական հարթակը, ռուսական քաղաքական վերնախավին ասում է՝ եթե Հայաստանում էլ էթնիկ զտում անենք, դա ձեր դեմ չէ: Այս պայմաններում, եթե արմատներով արցախցի լինելով՝ սկսեմ խոսել Արցախի վերադարձի և այլնի մասին, դա ինքնախաբեություն կլինի: Պետք է նաև ինքներս մեզ հետ անկեղծ լինենք: Հայաստանի Հանրապետությունը որոշակի իներցիայի շնորհիվ է շարունակում գոյատևել, այդ թվում՝ նաև Խորհրդային Միությունից մնացած իներցիայի. խոսքը վերաբերում է նույնիսկ ենթակառուցվածքային համակարգերին, տնտեսական կապերին։ Հիմա կա որոշակի քաղաքական իներցիա Արցախի հարցի վերաբերյալ, ճիշտ է՝ միևնույն ժամանակ կա հատկապես Դաշնակցության կառույցների աշխատանքը Սփյուռքում, կա առանձին վերցրած անհատների աշխատանքը աշխարհի տարբեր երկրներում: Շվեյցարիայի խորհրդարանի հայտարարությունը դրա մասին էր, կա այդ իներցիան, որ Արցախը հայկական է, որ Արցախի հարց կա, որ Արցախի հարցը փակված չէ: Ռուսական վերնախավի շրջանում հետաքրքիր ձևակերպում կա, որ եթե ձեզ համար այդ հարցը փակված է, մեզ համար էլ է փակված, եթե ձեզ համար փակված չէ, եկեք, խոսենք: Այդ իներցիան կա, կկարողանա՞նք այն օգտագործել, թե՞ ոչ, չգիտեմ, առավել ևս քաղաքական լծակներ չունեմ իրավիճակը վերահսկելու, բայց գիտեմ մի պարզ բան՝ եթե չլինի Հայաստանը, չենք կարող խոսել Արցախ վերադարձի կամ Արցախի Հանրապետության մասին: Մեզ փորձում են ոչնչացնել ու կարող են կրկնել այն, ինչ արեցին Սիրիայում, ֆիզիկապես տեսնում եմ, թե դա ինչպես են փորձելու անել ու ինչ են ասելու մեր իշխանությունները այդ պարագայում»,-ասում է քաղաքագետը:
 
Որևէ բան փրկելու միակ ելքը իշխանափոխությո՞ւնն է: «Իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է: Պատկերացնենք մի իրավիճակ, որ Անդրանիկ Քոչարյանն իր շուրջ է համախմբում ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանին անվստահություն են հայտնում, Անդրանիկ Քոչարյանին ընտրում վարչապետ: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո մեզ հետ ինչ է կատարվելու: Ֆորմալ առումով կարող ենք ասել, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, առաջին դեմքը փոխվեց, նախարարներ և այլոք փոխվեցին: Նիկոլին ուզում ենք փոխարինել նիկոլիզմո՞վ: Դրա համար եմ ասում՝ իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքրինչ շտկելու համար: Չգիտեմ՝ 2025 թվականին դա հնարավոր կլինի՞ անել, թե՞ ոչ: Գիտեմ մի բան՝ չափազանց բարդ տարի է լինելու, որովհետև այս մարդկանց կոմպետենտությունը չի բավարարում խնդիրները լուծելու համար: 2024 թվականը կորսված տարի էր Հայաստանի Հանրապետության համար: Փաստորեն, մեր պետականության հիմնական ֆունկցիան հետևյալն էր՝ ապահովել Նիկոլ Փաշինյանին պետական պահպանության ծառայությունով, նաև Հայաստանի պետական միջոցների հաշվին ապահովել նրա բարեկեցությունը: Ուզում եմ հասկանալ՝ մի քանի հազար տարի ապրել ենք, պետություն ունենք, ժամանակին պետություն ունեինք, պայքարել ենք, պատերազմել, բազմաթիվ մարդիկ զոհվել են, և դրա վերջնանպատակն այն էր, որ մեր ազգը առանձին վերցրած ինչ-որ մի մարդու պահի՞»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ Ջրհեղեղի հերթը Կողբ գյուղինն է. ուժգին ամպրոպ ու անձրև է տեղումԱդրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ 16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերիցԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS Ձերբակալել են ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանին Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա ՍողոմոնյանԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էրԲոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համարՄթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվելԵրբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք Չալաբյան35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթներըԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանՈր հասցեներում ջուր չի լինի Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառըԻրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Ինչպե՞ս է թմրшնյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում․ մանրամասներ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմեն Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին