Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1960 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ի., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։28-ին, մարվել՝ 12։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։





















































1
Տոմայի և Պոնչի ընտանեկան հանգիստը՝ Կիպրոսում
2
Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը
3
«Ես ու աղջիկս լավ ենք, բայց Ռոբիս վիճակը ծանր է». բլոգեր Նուշ Օհանյանը՝ ավտովթարից հետո իր և ընտանիք...
4
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
5
Զոհերի թիվը հասել է 240-ի. ի՞նչ է կատարվում Հնդկաստանում