Դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստը բանաձև է ընդունել, որը դատապարտում է մամուլի ազատության ճնշումը և Ադրբեջանի կողմից այլախոհության ճնշումը. ՀայաՔվե
ԲԼՈԳԲանաձևի հիմնական դրույթներն են՝
Պահանջ Ադրբեջանից՝ առանց նախապայմանների ազատ արձակել և հանել բոլոր մեղադրանքները մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների, քաղաքական և հասարակական ակտիվիստների նկատմամբ, ովքեր դատապարտվել են կեղծ և քաղաքական դրդապատճառներով։
Կոչ՝ կապված 23 հայ գերիների հետ, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանի բանտերում, և պահանջ բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման։
Կարևոր է նշել, որ բանաձևում անդրադարձ է կատարվում 23 հայ գերիներին՝ «ներառյալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ղեկավարներին»՝ պահանջելով նրանց անմիջական ազատ արձակումը, ինչպես նաև երկրի բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Դեկտեմբերի 18-ին՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ, մի շարք պատգամավորներ բարձրացրին հայ գերիների հարցը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը և մարդու իրավունքների խախտումները, որոնք ուղղված են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչության դեմ։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



