Բեռլինի դատախազությունը 13-ամյա Լիզայի բռնաբարության վերաբերյալ ապացույցներ չի գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲեռլինի դատախազությունը եկել է եզրահանգման, որ Գերմանիայի բնակիչ, ռուսական արմատներով 13-ամյա Լիզան անհայտանալու գիշերն անցկացրել է իր ընկերոջ տանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով »Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է գերմանական Deutsche Well ռադիոկայանը: «Օգտագործելով բջջային հեռախոսի տվյալները՝ մեզ հաջողվեց տեղեկություն ստանալ 19-ամյա գերմանացու մասին, ով ծանոթ է եղել 13-ա մյա Լիզայի հետ: Աղջիկը ցանկացել է թաքնվել նրա մոտ, քանի որ խնդիրներ է ունեցել դպրոցում»,- ասել է Բեռլինի դատախազության ներկայացուցիչ Մարտին Շտելտները:
Շտելտները նաև հայտարարել է, որ երիտասարդն արդեն հարցաքննվել է, իսկ նրա տանը հայտնաբերվել են Լիզայի իրերը: Բեռլինի դատախազության տվյալներով Լիզայի բացակայության 30 ժամվա ընթացքում նրա նկատմամբ բռնաբարություն և որևէ սեռական բռնություն չի եղել:
Հունվարի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գերմանիային կոչ էր արել տեղեկատվություն տրամադրել Լիզայի գործի վերաբերյալ, ով, ինչպես պնդել էին նրա հարազատները, մի քանի օր պահվել է Բեռլինի արվարձաններում, որտեղ բռնությունների է ենթարկվել փախստականների կողմից:



