Մեկ ձվածեղ ուտելուց, մեկ էլ օրենք գրելուց շատով լինելը էդքան էլ լավ չի. Հրայր Թովմասյանը՝ ԸՕ նախագծի և ընդդիմության մասնակցության մասին (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր՝ կառավարության նիստից հետո, Shabat.am-ը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքվեց ՀՀ ԸՕ-ի նախագծի մասին: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, նախագծի մշակման գործը իշխանությունները հանձնարարել են Թովմասյանին:
՛՛Կա փոքրիկ աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված եմ նաև ես, և արդարադատության նախարարությունը, և կառավարության աշխատակազմ: Եվ աշխատանքները ընթանում են: Կա որոշակի արդեն նյութ, բայց այս փուլում պատրաստ չէ դա հանրային դարձնել՛՛,-ասաց Թովմասյանը:
Ըննդիմության ներկայացուցիչների չմասնակցության մասին, Թովմասյանը հետաքրքիր ձևակերպում ունի. ՛՛Կիսատ եփած ճաշը լավ չէ հրամցնել, կա խնդիր, պետք է դեռ հասկանալ Սահմանադրությունը իրացնելու հետ կապված պրոցեսները, մեխանիզմները գտնելու, որից հետո, վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերի մասնակցությամբ այդ քննարկումները կընթանան՛՛:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



