ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն 2024թվականի, այլև 2023 թվականի հաշվետվությունը չի ներկայացրել հանրությանը․ Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մոտենում է 2025 թվականը, բայց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն 2024թվականի, այլև 2023 թվականի հաշվետվությունը չի ներկայացրել հանրությանը։
Դե իսկ տոնածառի միջոցառումը շատ հաջող է ստացվել ԱԳՆ-ի մոտ, միայն ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն էր դժվարությամբ կարդում թղթի վրա գրված շնորհավորանքի տեքստը ՀՀ-ում հավատարմագրված դիվկորպուսի առաջ։ Այդ ընթերցումը կոնտրաստի էֆեկտով ակամայից հիշեցրեց ԱԳՆ-ի երբեմնի գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանին, ով հարգված ու ճանաչված անձնավորություն է Սփյուռքում և աշխարհի դիվանագիտական բազմաթիվ շրջանակներում։
Առաջին մեկնաբանության մեջ ԱԳՆ-ի չհաշվետվողականության ապացույցի հղումն է։
Երկրորդ մեկնաբանության մեջ վերոնշյալ ընթերցման հղումն է։
Երրորդ մեկնաբանության մեջ Շահեն Ավագյանի «Լեռնային Ղարաբաղ․ իրավական ասպեկտները» գրքույկի էլեկտրոնային տարբերակի հղումն է։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



