Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը. Թադեւոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։

Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ նախ և առաջ ակնկալելով Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը։

Աշխարհաքաղաքական և մեր տարածաշրջանի զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը փաթեթավորված է «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական այսպես կոչված ծրագրով, իսկ իրականում չունի Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր և գործադրման կառուցակարգեր։

Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող ընդհանուր գնահատումներ․

մասնակից մեկ կողմի աներկբա առաջնորդություն, մյուսի հեռանկարային շահերի ստորադասում,

թուրքական տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) ծրագրված քաղաքականություն իրական հնարավորություն և այս առումով մեր տարածաշրջանում և դրանից դուրս հաջողած փորձի առկայություն,

մինչև 44-օրյա պատերազմը տնտեսական միակողմանի շրջափակման միջոցով աշխարհաքաղաքական շահերի պարտադրում,

ռազմական դոմինանտությունից հետո՝ ապաշրջափակման քողի տակ տնտեսական զավթման իրական նպատակադրում,

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց ոտնձգություններ․ թուրք-ադրբեջանական ռազմական ուժի շարունակական կիրառում և աճող սպառնալիք՝ նաև տնտեսական անվտանգությանը սպառնացող, աճող ռիսկերով,

«ապաշրջափակման» պարտադրած սցենար՝ «միջանցքային» տրամաբանությամբ, «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական ծրագիր,

Թուրքիայի տարածաշրջանային տնտեսական ազդեցության թիրախավորված աճ՝ ՀՀ բնական դաշնակիցներին տարածաշրջանից դուրս մղելու գնով,

թուրք-ադրբեջանական տնտեսկան կապերի ռազմավարական միասնական առանցք,

Թուրքիայի ռազմավարական հեռանկարում Հայաստանը՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ․ թրքահպատակեցման անկառավարելի աճող ռիսկեր՝ պետականության անդառնալի կորուստներ,

տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայություն և ձևավորման համար ահռելի ներդրումներ, Հայաստանի տեսանկյունից աննշան մասնակցության հնարավորություն, իսկ ծախսարդյունավետությունը՝ անորոշ և հակասական,

տարածաշրջանում Հայաստանի համեմատական առավելությունների ու արտաքին տնտեսական հետաքրքրության կորուստ՝ հյուսիս-հարավ ուղղությամբ,

Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներ, Իրան, Վրաստան, որոնց հետ ձևավորված են միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն,

Հայաստանի արտահանման ներուժի կլանում․ Թուրքիայի հետ արտահանման ճյուղերի բարձր համընկնում,

արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական շուկաներում․ մասշտաբի բացասական էֆեկտ, համեմատաբար բարձր ծախսեր (ներառյալ էներգետիկ ծախսերը), ցածր տեխնոլոգիական և պետական աջակցության մակարդակ,

Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ և աճող անվտանգային ռիսկեր,

Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը՝ երրորդ երկրների նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականության դրսևորումներով։

Գնահատումները բնութագրող թվեր և փաստեր․

44-օրյա պատերազմին նախորդող տասը տարիներին (2010-2019թթ.)․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը՝ 2,151 մլրդ դոլար, կայուն աճի միտումով, արտահանումը՝ 13,9 մլն դոլար՝ 150 անգամ պակաս ներմուծումից, ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը՝ 5 տոկոս, արտահանման կառուցվածում՝ 0,1 տոկոս,

2021թ․ թուրքական ներմուծման արգելքի պայմաններում 73 մլն դոլարի թուրքական ներմուծում,

2023թ․ բացասական միտումը վերականգնվել է․ ներմուծում՝ 337 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 30 տոկոս, արտահանումը՝ 6,4 մլն դոլար, կրճատվելով 10 անգամ,

2024թ․ հունվար-հոկտեմբեր․ Թուրքիայից ներմուծումը՝ 272 միլիոն դոլար, արտահանում՝ 397 հազար դոլար, 690 անգամ պակաս արտահանումից, իսկ ՀՀ ընդհանուր արտահանման կրկնապատկում, որը կազմել է 11,55 մլրդ դոլար, որից 22,5 տոկոսը դեպի Ռուսաստան,

դեպի տարածաշրջանի բարեկամ, ինչպես նաև հեռանկարային արտատարածաշրջանային երկրներ արտահանման մակարդակի չիրացվածության բարձր մակարդակի ու անկայունությունների խորացում արտաքին պատահական գործոնների անկառավարելի ազդեցությունների հետևանքներով, մասնավորապես՝ 2024թ․ 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքում ԵՄ երկրների տեսակարար կշիռը կրճատվել է 2,5 անգամ, դառնալով 4,3 տոկոս, ԵԱՏՄ՝ կրճատում 2,5 անգամ, դառնալով 23,7 տոկոս, Իրան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,8 տոկոս, ԱՄՆ՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,4 տոկոս, Վրաստան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 1,2 տոկոս։

Այս իրավիճակում և անորոշ զարգացումներով պայմանավորված՝ առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանականով կլանելու առումով։ Ի դեպ, այս ռիսկերը արձանագրել և բազմակողմանի հիմնավորում էր օրվա իշխանությունը 2020թ․ հոկտեմբերին, երբ արգելվեց թուրքական ներմուծումը, մասնավորապես․

արտաքին առևտրի կախվածության խորացում, ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների վատթարացում,

տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալ,

«կապիտալի փախուստի» կայուն արձանագրվող դրսևորումներ՝ նաև թուրք-ադրբեջանական ռազմական էսկալացիայի հետևանքով,

տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայություն,

տնտեսական անվտանգության հաշվին տարածաշրջանային ինտեգրացիայի իմիտացիա,

խորացող անվտանգային, քաղաքական, տնտեսական անկայունություն,

աղքատության պահպանվող բարձր մակարդակ, արտագաղթի նոր ալիք, ժողովրդահրական ճգնաժամի իրական դրսևորումներ՝ արտագաղթ, ծնելության անկում, մահացության աճ,

սահմանամերձ բնակավայրերում հողի սեփականության անսահմանափակ հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար,

ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով, ինչի իրական միտումների մասին արդեն խոսեցինք,

տնտեսական էքսպանսիայի և անվտանգության նոր մարտահրավերներ․ թուրքական ներմուծման առաջանցիկ աճ, պահուստային արժույթի արտահոսք,

արտահանման իրական բարձր ներուժ ունեցող տեղական արտադրանքի ծավալների շարունակական նվազում և վերացում, առաջնային հարվածը՝ գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը

Այսպիսով․ օրեցօր առավել ակնհայտ են դառնում՝

Հայաստանի օրվա իշխանությունների նեղ անձնական ու քաղաքական խմբակային շահերն ի սկզբանե հակադրված են մեր երկրի և ժողովրդի պետական ու ազգային շահերին,

այս իշխանությանը պարտադրված «ապաշրջափակումը»՝ «Խաղաղության խաչմերուկ» մերկապարանոց քողարկմամբ, դրա հիմնական դրսևորումներից է։

Ելնելով վերը բերված ընդհանուր գնահատումներից և իրատեսական ռիսկերի արձանագրումներց՝ ստորև ներկայացնեմ տարածաշրջանային տնտեսական ապաշրջափակման գործընթացների կարգավորման նվազագույն սկզբունքները Հայաստանի կայուն զարգացման ազգային շահերից բխող․

Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, բացառապես շուկայական «վայրենի» մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով,

տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին,

ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմք դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար,

տնտեսական փոխգործակցությունը պետք է ուղղված լինի, այլ ոչ թե հակադրվի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, առկա մարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը,

ազգային պետությունը՝ սոցիալական տնտեսական համակարգով, իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն,

ազգային հեռանկարային շահերը չպետք է զիջվի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ դրանց հակասող և այլոց շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը