Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու համար. Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մարդ, ով իր գործընկերների հետ միասին 2001-2023թթ․ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի, քան 700 մլն դոլարի ներդրում է կատարել, ով կրթությանը հատկացրել է 202 մլն դոլար, ով դրսևորեց պատասխանատվության բարձր գիտակցում՝ ամենածանր պահին մեկնելով Արցախ և մնալով ժողովրդի կողքին մինչև վերջ։
Այդ մարդուն այսօր սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու համար։ Այս վիճակը ամոթի խարան է հայ ժողովրդի ճակատին, խարան, որ կրում է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող մի ժողովուրդ։ Խարան, քանի որ այս պատվազրկման խորհրդանիշ ամուսինները շարունակում են ղեկավարել ու կործանման տանել հայ ժողովրդի ստեղծած պետությունը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



